Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Վերջին հրաժեշտը Վարդուհի Վարդերեսյանին

Վերջին հրաժեշտը Վարդուհի Վարդերեսյանին

(Տեղադրված տեսանյութը՝
Հանրային ռադիոյի «Վերնատուն» մշակութային ծրագիր, 2013, Զրույց ՀՀ ժող. դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ, հեղինակ՝ Մերի Մուսինյան)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստում որոշվել է, որ Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին՝ 12:00-14:00, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան Պանթեոնում:

Հեղինակը՝ Սարգիս Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two + twenty =