Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Գիտական պատմություններ» / «Գիտական պատմություններ» — Վիկտոր Համբարձումյան

«Գիտական պատմություններ» — Վիկտոր Համբարձումյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio gitakan patmutyunner viktor hambardzumyanԱյն հարցին, թե. «Ո՞վ է Վիկտոր Համբարձումյանը», շատերը կպատասխանեն. «Հայ գիտնական, աստղաֆիզիկոս»: Հնարավոր է, որ ասեն. «Նա է հիմնադրել Բյուրականի Աստղադիտարանը»:
Համաձայն եմ, որ հիշել այն պարգևները, որոնց նա արժանացել է իր կյանքի ընթացքում, բավականին դժվար խնդիր է, քանի որ դրանք հասնում են մի քանի տասնյակի: Սակայն, կցանկանամ նշել որոշ պարգևներ, որոնց նա արժանացել է, և որոնք կհետաքրքրեն նույնիսկ այն մարդկանց, որոնք կապ չունեն աստղաֆիզիկայի և, ընդհանրապես, գիտության հետ:
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ.-ին, Թիֆլիսում, հայ ընտանիքում:
Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը 1928թ.-ին, և շարունակել է ասպիրանտուրան Պուլկովի աստղադիտարանում: 1946-1988թթ.-ին նա անփոխարինելի տնօրենն էր իր հիմնադրած Բյուրականի աստղադիտարանի: Մահացել է 1996թ.-ին, Բյուրականի աստղադիտարանում: Հենց Աստղադիտարանի գերեզմանատանն էլ հանգչում է:
Շատերդ կհիշեք հայկական 100-դրամանոց թղթադրամները: Այո, նրա դիմերեսին Վիկտոր Համբարձումյանն էր պատկերված:
Գիտե՞ք, որ կա մոլորակ, որը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը: Այդ մոլորակը հայտնագործել է Թամարա Սմիրնովան 1972թ.-ին:
1936թ.-ին Վիկտոր Համբարձումյանի աշխատանքը ցույց էր տալիս, որ դեռ այդ տարիներին համակարգչային տոմոգրաֆիան պետք է ի զորու լիներ օժանդակել ուղեղի ուռուցքների ախտորոշմանը: Այսինքն, բժշկությունը դեռ այդ տարիներից կկարողանար լուրջ առաջընթաց ունենալ, եթե նրա կատարած աշխատանքը կիրառվեր:
Հարկ եմ համարում նշել նաև, որ կա Միջազգային մրցանակ՝ Վիկտոր Համբարձումյանի անվամբ: Այն առաջին անգամ շնորհվել է 2010թ.-ին՝ Աստղաֆիզիկայի ոլորտում կատարած գիտական աշխատանքների համար: Մրցանակը շնորհվում է 2 տարին մեկ անգամ:
Հնարավոր է անվերջ խոսել այս հանճարեղ մարդու կատարած աշխատանքների և կյանքի մասին՝ հպարտ լինելով, որ նա հայ է:
——
Եթե ուզում ես դուր գալ մարդկանց՝
գնահատիր նրանց գիտելիքները
—————————————————
Հաղորդաշարի ֆեյսբուքյան էջին կարող եք
հետևել՝ անցնելով այս հղումով

 «Օնլայն ռադիոյի» եթերում «Գիտական պատմություններին» կարող ես հետևել ամեն հինգշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:

Հեղինակը՝ Արամայիս Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 − 3 =