Radio online
Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Գիտական պատմություններ» / «Գիտական պատմություններ» — Արտեմ և Աբրահամ Ալիխանյան եղբայրներ

«Գիտական պատմություններ» — Արտեմ և Աբրահամ Ալիխանյան եղբայրներ

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio gitakan patmutyunner alikhanyan eghbayrnerԱյսօր ներկայացնում եմ հայազգի գիտնականներ Արտեմ և Աբրահամ Ալիխանյաններին:
Նրանք ծնվել են Վրաստանի մայրաքաղաքում, հայ ընտանիքում: Նրանց աշխատանքները բարձր էներգիայի ֆիզիկայի տիրույթում մեծ ներդրում են ունեցել համաշխարհային գիտության զարգացման հարցում:
Աբրահամ Ալիխանյանը մեծ դեր է ունեցել Խորհրդային միությունում առաջին միջուկային ռեակտորի կառուցման հարցում: Ինչպես նաև՝ հիմնադիրն է Մոսկվայի փորձարարական և տեսական ֆիզիկայի ինստիտուտի:
Արտեմ Ալիխանյանը առաջին եվրոպացի մարդն էր, որ սեմինարներ է անցկացրել Հարվարդի համալսարանում:
Շատերն այս հանճարեղ գիտնականին համարում են «Հայկական ֆիզիկայի հայր»: Արտեմ Ալիխանյանի մեծ ջանքերի շնորհիվ են կառուցվել Արագածի և Նոր Ամբերդի բարձրլեռնային ճառագայթային կայանները: Ինչպես նաև՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որն այժմ կրում է նրա անունը՝ Արտեմ Իսահակի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա:
Վստահ եմ, որ գիտես ով է Արմեն Ջիգարխանյանը: Գիտե՞ս, որ «Բարև, ես եմ» ֆիլմում հենց հայազգի այդ հանրաճանաչ դերասանն է մարմնավորել գլխավոր հերոսին, որի կերպարը Արտեմ Ալիխանյանն է:
Հարկ եմ համարում նշել, որ նա արժանացել է  բազմաթիվ մրցանակների, որոնց շարքում են Ստալինյան 1-ին և 2-րդ կարգի մրցանակները, ինչպես նաև՝ Լենինյան մրցանակը:
«Մենք մեղք չունենք, որ չգիտենք. մենք մեղավոր ենք, որ չենք ցանկանում իմանալ»:
——
Եթե ուզում ես դուր գալ մարդկանց՝
գնահատիր նրանց գիտելիքները
—————————————————
Հաղորդաշարի ֆեյսբուքյան էջին կարող եք
հետևել՝ անցնելով այս հղումով


«Օնլայն ռադիոյի» եթերում «Գիտական պատմություններին» կարող ես հետևել ամեն հինգշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:

Հեղինակը՝ Արամայիս Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

5 × four =