Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Հայկական ֆուտբոլի առանցքը. Նիկոլայ Ղազարյան

Հայկական ֆուտբոլի առանցքը. Նիկոլայ Ղազարյան

Բոլորին է հայտնի, թե սովետական ժամանակներում «Արարատ» ֆուտբոլային ակումբն ինչպիսի հաջողությունների է հասել: Սակայն, քչերը գիտեն այդ պատմական հաղթանակները կերտողներին:
Այսպիսով, «Ֆուտբոլն» անդրադառնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի աստղերին:
Նիկոլայ Ղազարյանը եղել է «Արարատի» առանցքային խաղացողներից:
1973թ. – ԽՍՀՄ չեմպիոն, 1973 և 1975թթ. – ԽՍՀՄ գավաթակիր, «Արարատի» լավագույն ռմբարկուներից:
Նա ծնվել է 1947թ. հունվարի 11-ին, Բաքվում: 1959թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ նա Արմո Դուրգարյանի գլխավորությամբ սկսեց զբաղվել ֆուտբոլով: Իր ամբողջ սպորտային կարիերան նա անցկացրել է «Արարատում», որի կազմում հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը, մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթի և Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկություններին: 1960թ. վերջում Նիկոլայ Ղազարյանը հրավիրվել է ԽՍՀՄ երիտասարդական և օլիմպիական հավաքականներ: Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո նա ավարտել է մարզչական Բարձրագույն դպրոցը: Երկու տարի աշխատել է Եթովպիայում, որպես այդ երկրի Ազգային հավաքականի խորհրդատու-մարզիչ:
1992-1994թթ. եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը:

«Նոր Ֆուտբոլ»

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

four × one =