Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Մշակույթ / Աշխարհ / Կինեմատոգրաֆիան 120 տարեկան է

Կինեմատոգրաֆիան 120 տարեկան է

Այսօր կինեմատոգրաֆիստների և կինոյի միջազգային օրն է:
1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզի Կապուցինների պուրակում գտնվող «Գրանդ կաֆեում» տեղի ունեցավ կինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը:
Ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար: Այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան», սակայն խիստ նեղ շրջանակներում:
Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումն իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Նրանք վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքն իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր, ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր:

«Կինո-Մագը» շնորհավորում է բոլոր կինոսերներին կինոյի միջազգային օրվա կապակցությամբ:

Հեղինակը՝ Մագա Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

19 − 16 =