Radio online
Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Կինո-ՄԱԳ» / «Կինո-ՄԱԳն» առաջարկում է. Ամանորյա տոնական ֆիլմեր

«Կինո-ՄԱԳն» առաջարկում է. Ամանորյա տոնական ֆիլմեր

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio amanorya tonakan filmerԱմանորին դրական տրամադրություն կարելի է հաղորդել ոչ միայն տան կամ սեղանի տոնական ձևավորմամբ, այլև՝ ֆիլմերով, որոնք տարիներ շարունակ համարվում են ամանորյա արձակուրդների ուղեկից: Նախկին Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, երևի թե չկա այդպիսի մեկը, ով դիտած չլինի այնպիսի ամանորյա ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Կառնավալային գիշեր», «Ձնե թագուհին», «Հին Նոր Տարին» և այլ նմանատիպ ամանորյա տոնական ֆիլմեր: «Կինո-ՄԱԳը» ներկայացնում է ամերիկյան, եվրոպական և ռուսական արտադրության լավագույն ամանորյա այն ֆիլմերի ցանկը, որոնց դիտումների քանակը տոների նախօրեին կտրուկ աճում է:
Եվ այսպես, տեղեկացնում է «Կինո-ՄԱԳը»՝ ընտրում ես դու:

Օրինակ, «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը  Էլդար Ռյազանովի ամենահայտնի ֆիլմերից՝ է. որի  պրեմիերան կայացել է 1975թ. դեկտեմբերի 31-ին: Ռուսական Առաջին ալիքի հետուստալսարանը հասել էր 100 միլիոնի, իսկ փետրվարի 7-ին բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով այն կրկնել են: Ֆիլմը 1977-ին «Սովետական էկրան» ամսագրի հարցումներով ճանաչվել է լավագույնը:
Սկզբում Իպոլիտի դերը պետք է խաղար Օլեգ Բասիլաշվիլին: Ավելին՝ Ժենյան պատուհանից դուրս է նետում ոչ թե Յուրի Յակովլևի, այլ Բասիլաշվիլու լուսանկարը, քանի որ նա արդեն նկարահանվել էր որոշ դրվագներում: Սակայն, հոր մահվան պատճառով տաղանդավոր այս դերասանն ստիպված եղավ հրաժարվել դերից: Այդ դրվագը վերանկարահանել չեն հասցրել, քանի որ գարուն էր արդեն, և ձյունը հալվել էր:
Որոշ արտահայտություններ, օրինակ՝ տհաճ ձկան մասին արտահայտությունը, սցենարով նախատեսված չէր: Դա Յուրի Յակովլևի նորամուծությունն էր: Ձուկն իրոք շատ վատն էր:
Բաղնիքի հայտնի կադրերը նկարահանվել են ոչ թե Ամանորի նախաշեմին, այլ մայիսմեկյան տոներին: «Մոսֆիլմի» աստիճաններից մեկի տակ տեղադրել են բաղնիքի նստարաններն ու կշեռքը:
Իրականում ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվա քաղաքի Վերնանդսկու պողոտայի 125 պանելային շենքում: Այդ տունը, սակայն, կառուցվել է փորձարարական ծրագրով, որն իրականացվել է միայն այդ պողոտայում: Լենինգրադյան բնակարանի ներքին հարդարման նկարահանումները կայացել են 113 տանը:
Չնայած, որ վերջին տարիներին շատ է քննարկվում այս ֆիլմի բացասական կողմը՝ թե մի ամանորյա գիշերվա ընթացքում տևական ժամանակ ձեռքբերված երկու սեր այդքան հեշտությամբ քանդվում է, դժբախտանում են երկուսը՝ այս մեկ միության համար, այս ֆիլմը շարունակում է մնալ ամանորյա ամենասպասված ֆիլմը խորհրդային երկրներում:

ԴՈՒԲԼ 1
Ամանորյա տոնական եթերն անհնար է պատկերացնել առանց «Տանը՝ մենակ» ֆիլմի, որն արդեն 25 տարվա պատմություն ունի: 1990-ին ԱՄՆ-ում նկարահանված «Տանը՝ մենակ» ֆիլմը վաղուց դարձել է բոլորի, հատկապես՝ երեխաների, ամենասիրելի ամանորյա պատմությունը: Սա մի տղայի մասին է, ով Ամանորին տանը մենակ մնալով, տուն մտնել փորձող անհաջողակ կողոպտիչների համար դառնում է գլխավոր ամանորյա “նվերը”:
Ռոն Հովարդի ամանորյա հեքիաթը նախատեսված է ամենափոքրիկ կինոսերների համար և ամբողջովին համապատասխանում է փոքրիկ կինոդիտողների պահանջներին:

ԴՈՒԲԼ 2
Ռեժիսոր` Ռոբերտ Զեմեկիսի «Բևեռային էքսպրես» ֆիլմը նկարահանվեց 2004թ.-ին: Ֆիլմում հանդես են գալիս դերասաններ Թոմ Հենքսը, Լեսլի Զեմեկիսը, Էդի Դիզենը: Ըստ որոշ կինոքննադատների՝ Ռոբերտ Զեմեկիսն այս ֆիլմը նկարահանել է իր երեխաների համար` որպես Սուրբ Ծննդյան յուրահատուկ նվեր: Սակայն, բեմադրիչի նպատակներն ավելի լայն էին՝ ամանորի հրաշքը շոշափելի դարձնել ոչ միայն իր, այլև աշխարհի բոլոր մանուկների համար: «Տեսնել՝ նշանակում է հավատալ: Սակայն, երբեմն աշխարհում ամենաիրական բաները մենք չեն կարող տեսնել» — ահա ֆիլմի հիմնական ասելիքը: Ռեժիսորն այս ֆիլմով կինոոլորտում ներդրեց իրական դերասաններին անիմացիոն վիրտուալ աշխարհ տեղափոխելու հեղափոխական տեխնոլոգիան, որը հետագայում օգտագործվեց «Ավատար» (“Avatar”) և «Կապիկների մոլորակը» (“Planet of the Apes”) խոշոր բլոկբաստերներում: Եթե քո համար Ամանորն ուղղակի ճաշկերույթ չէ, և հավատում ես, որ հրաշքներն իրական են, ուրեմն այս ֆիլմը ևս կարող ես ավելացնել ամանորյա կինոցանկումդ:

ԴՈՒԲԼ 3
2014թ նկարահանված «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» ֆիլմն ընտանիքի մասին է: «Ընտանիքը նվեր է, որը մենք անընդհատ շարունակում ենք նվիրել» — հենց այս գաղափարն է կրում ռեժիսոր Ջո Սվանբերգի վերոնշյալ ֆիլմը: Յուրաքանչյուր, նույնիսկ ամենաերջանիկ ընտանիքում լինում են ճգնաժամային պահեր: Ռեժիսոր Ջեֆի և գրող Քելիի ընտանիքը նույնպես զերծ չի մնում այդ խնդիրներից. սովորական առօրյան, երեխայի դաստիարակությունն այլևս, կարծես, տեղ չեն թողել սիրուն ու ռոմանտիզմին: Սակայն, այս միօրինակությունը փոխվում է, երբ ամուսիններին է այցելում Ջեֆի կրտսեր քույրը` Ջենին, ով իր կենսուրախությամբ կարողանում է նոր կրակ վառել նրանց սրտերում: Նշեմ, որ ֆիլմում հանդես են գալիս Աննա Քենդրիկը, Մելանի Լինսկին, Մարկ Ուեբերը: Կենցաղը փորձում է սպանել ամենանվիրականը: Սակայն, եթե վստահ ես, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և կարելի է շատ բան փոխել, ապա այս ֆիլմը քեզ նույնպես կհետաքրքրի:

ԴՈՒԲԼ 4
«Չորս Սուրբ Ծնունդ» ֆիլմը ռեժիսոր Սեթ Գորդոնը նկարահանեց 2008թ.-ին: «Սև կատակերգությունների» վարպետ Սեթ Գորդոնին կինոքննադատները չներեցին միայն այն պատճառով, որ նա որոշեց փոխել իր ամպլուան ու նկարահանեց տոնական թեթև և բարի ռոմանտիկ կատակերգություն: Երիտասարդ զույգ Բրեդը և Քեյթը տոների նախաշեմին կանգնում են մեծ խնդրի առջև. երկուսի ծնողներն էլ բաժանված են: Նրանցից որևէ մեկին չնեղացնելու համար անհրաժեշտ է մեկ օրում այցելել բոլոր չորսին էլ: Անմեղ այս ցանկությունը զարմանալի արկածների սկիզբ է դնում` փոխելով զույգի վերաբերմունքը կյանքի և իրենց հարաբերությունների նկատմամբ:

ԴՈՒԲԼ 5
Եթե ընտանիքն ու ընտանեկան արժեքները քո համար ոչ թե ծանր բեռ են, այլ զվարճալի արկածներ, ապա դիտիր այս ֆիլմը: Ֆիլմ այն մասին, որ կարելի է ցանկանալ փոխվել, վերագնահատել ունեցածն ու հասկանալ կարևորը:
Ի՞նչ կլինի, եթե Սանտա Կլաուսը որոշի մեկ օր առաջ մեկնել իր առաքելությունը կատարելու, վթարի ենթարկվի և հայտնվի ամերիկյան սովորական մի ընտանիքի տանը` կորցնելով նվերներով լի պարկը: Կարո՞ղ է Ֆոքսերի ընտանիքը, մոռանալով սեփական հոգսերը, օգնել Սանտային փրկել Սուրբ Ծննդյան Տոները: 2010թ.-ին ռեժիսոր Ջեյմս Օրի նկարահանած «Սուրբ Ծննդյան նախորդ գիշերվան նախորդող գիշերը» կինոնկարն առաջին հերթին նախատեսված է ամենափոքրիկ կինոդիտողների համար: Այն հրաշալի ընտրություն է` տոնական երեկոն ամբողջ ընտանիքով ուրախ անցկացնելու համար:

ԴՈՒԲԼ 6
2012թ.-ին նկարահանված «Սուրբ Ծնունդը կախարդական ծնողների հետ» ֆենթըզի ժանրի ֆիլմը  փոքրիկ հանդիսատեսների և այն ծնողների համար է, ովքեր երազում են իրենց երեխաների աչքին հերոս երևալ ու նրանց տոնը դարձնել իրապես կախարդական: Սուրբ Ծննդյան տոները չարագործներից փրկելու համար կարելի է ռիսկի դիմել ու մեկնել վտանգավոր ճանապարհորդության: Մանավանդ, եթե Թիմի Թըրներին դրանում օգնում են իր կախարդական ծնողները: Նա պետք է ուժեղ լինի, որովհետև ճանապարհին բազմաթիվ վտանգներ են սպասում: Ռեժիսոր` Սևիջ Սթիվ Հոլանդ, դերերում` Դրեյք Բել, Դանիելա Մոնե, Դևիդ Լյուիս:

ԴՈՒԲԼ 7
Ռեժիսոր Գերի Մարշալի՝ 2011թ-ին նկարահանած «Հին Նոր տարի» ֆիլմում հանդես է գալիս հոլիվուդյան իսկական աստղաբույլ՝ Հոլի Բերի, Ջեսիկա Բիլ, Ջոն Բոն Ջովի, Էբիգեյլ Բրեսլի, Լուդաքրիս, Ռոբերտ Դե Նիրո, Ջոշ Դյուամել, Զաք Էֆրոն: Մելոդրամաների վարպետ Գերի Մարշալը տարբեր գույներով իրական տոնական պատկեր է հյուսել սիրո, ատելության, սպասումների ու երջանիկ հանդիպումների հիման վրա:
Իրադարձությունների կիզակետը Նյու Յորքն է, որտեղ Ամանորի նախաշեմին հյուսվում են բոլորովին տարբեր մարդկանց կյանքեր ու ճակատագրեր: Ֆիլմը դիտելիս նկատելի է, որ «Ոչինչ չի համեմատվի Նյու Յորքի հետ Ամանորի նախաշեմին»: Ֆիլմն անտարբեր չի թողնի բոլոր նրանց, ովքեր գնահատում են հյուրերին տուն ճանապարհելուց հետո տոնական տրամադրությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Ռեժիսոր Գարի Մարշալի կողմից նկարահանված «Հին Նոր տարի» ռոմանտիկ կատակերգություն ֆիլմի Համաշխարհային պրիեմերան եղել է 2011 թվականի դեկտեմբերի 9-ին: Ֆիլմի հերոսները քաղաքում ապրող մարդիկ են, որոնք երբեք չեն քնում: Նյու Յորքում, Նոր տարվա նախօրեին մի քանի մարդկանց կյանքեր անհետանում են: Մնում են հիվանդանոցում գտնվող տարեց մարդիկ, քարտուղարներ, հայտնի Նոր տարվա շոու-ի պրոդյուսեր Թայմս Սկվերը, մի մարդ ով տանել չի կարողանում այդ տոնը:

Նոր Տարին հրաշքների ժամանակաշրջան է. դիտեք ֆիլմեր ու հավատացեք, որ հրաշքներն իրականանում են ոչ միայն ֆիլմերում, այլև՝ կյանքում, եթե իսկապես շաաատ ես ցանկանում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հաղորդավար՝ Մագա Պետրոսյան

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

 

Հեղինակը՝ Մագա Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

twelve − seven =