Գլխավոր էջ / «Օնլայն Ռադիո» (Հայաստան) / Ռադիոհաղորդավարության ինտենսիվ դասընթաց ռադիոլրագրողների համար

Ռադիոհաղորդավարության ինտենսիվ դասընթաց ռադիոլրագրողների համար

www.onlineradio.am -ը «MicroWAV-Հայաստան» նախագծի հետ համատեղ հրավիրում են ռադիոլրագրողների՝ մասնակցելու ռադիոհաղորդավարության անվճար դասընթացի, որը կկայանա փետրվարի 1-10-ը, ամեն օր ժամը 13.30-16.00:
Դասընթացին մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով ձեռք բերելու ռադիոհաղորդավարության անհարժեշտ գիտելիքներ, ծանոթանալու օնլայն- և FM-ռադիոհաղորդման տեխնիկայի հմտություններին ու տարբերություններին: Ինչպես նաև՝ եթերի վարպետություն, ճիշտ պահվածք, հարցազրույց վարելու վարպետություն, ինչպես պատրաստել ռադիոհաղորդում, դրանց ստեղծման հիմունքները, ձայն, երաժշտություն, ռադիոսարքավորումներ, ռադիոմոնտաժ:
Դասընթացից հետո մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հեղինակային հաղորդումները, ռադիոռեպորտաժները հեռարձակելու «Օնլայն ռադիոյի» եթերում:
Գրանցվելու համար ուղարկիր CV-ն www.onlineradio.am@gmail.com էլ. փոստին մինչև հունվարի 29-ը ներառյալ (նշիր նաև՝ ինչո՞ւ ես ցանկանում մասնակցել դասընթացին և ի՞նչ ակընկալիքներ ունես դրանից):

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five × 4 =