Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Հայկական ֆուտբոլի առանցքը. Նիկիտա Սիմոնյան

Հայկական ֆուտբոլի առանցքը. Նիկիտա Սիմոնյան

Նիկիտա Պավելի Սիմոնյան` սովետական ֆուտբոլիստ, մարզիչ, Ռուսաստանի Ֆուտբոլի միության առաջին նախագահ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն ռմբարկու` 160 գնդակ, ինչպես նաև՝ երկրի առաջնության լավագույն ռմբարկու` 133 գնդակ:
Ծնվել է 1926թ. հոկտեմբերի 12-ին, Արմավիրում: 16 տարեկան հասակում Սիմոնյանը Սուխումիից տեղափոխվում է Մոսկվա` տեղի «Կրիլյով Սովետով», ուր նրան հրավիրել էին Վլադիմիր Գորոխովը և Աբրամ Դանգուլովը` այդ ժամանակ թիմը մարզողները: Առաջնությունում առաջին խաղը Սիմոնյանը պետք է անցկացներ Սուխումիում Մինսկի «Դինամոյի» դեմ: Երբ նա ժամանեց քաղաք, պարզվեց, որ իրենց տունը խուզարկել են և ձերբակալել հորը: Դա կազմակերպել էր Վրաստանի իշխանությունը, որ ճնշեր երիտասարդ ֆուտբոլիստին՝ փորձելով այդկերպ Սիմոնյանին բերել Թբիլիսիի «Դինամո»: Սակայն, նրանց մոտ ոչինչ չստացվեց, և Սիմոնյանը շարունակեց իր ելույթները «Կրիլյով Սովետովում», որտեղ անցկացրեց երեք տարի: 1948թ. «Կրիլյով Սովետովը» զբաղեցրեց վերջին տեղը, ինչից հետո եղավ որոշում թիմը ցրելու մասին: Մարզիչներ Դանգուլովը և Գորոխովը տեղափոխվեցին «Սպարտակ», իսկ ֆուտբոլիստները պետք է ցրվեին մոսկովյան տարբեր ակումբներ: Սիմոնյանը պետք է տեղափոխվեր «Տորպեդո»: Սակայն, «Սպարտակն» առաջ անցավ, և Սիմոնյանը հայտնվեց հենց այս ակումբում:
Սիմոնյանը «Սպարտակի» կազմում անցկացրեց տասը տարի` 1949-1959թթ., այդ ընթացքում դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: ԽՍՀՄ քառակի չեմպիոն (եռակի՝ որպես մարզիչ), ԽՍՀՄ գավաթի կրկնակի դափնեկիր (քառակի՝ որպես մարզիչ), 1956թ. Մելբուռնի Օլիպիական խաղերի հաղթող:
1973թ. Նիկիտա Սիմոնյանը գլխավորում է Երևանի «Արարատը»: Նրա գլխավորությամբ թիմն այդ տարի դառնում է չեմպիոն և գավաթակիր: Նրան կարելի է կոչել հայկական ֆուտբոլի նախահայրերից մեկը: 2009թ. նոյեմբերի 24-ին Սիմոնյանը նշանակվում է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ: Սակայն, չանցած կես տարի, նա հեռացվում է զբաղեցրած պաշտոնից: Ռուսաստանի ֆուտբոլի միության 2010թ. փետրվարի 3-ին հրավիրված արտահերթ նիստում նախագահ է ընտրվում Սերգեյ Ֆուրսենկոն: 2011թ. մարտի 25-ին Հյաստանի և Ռուսաստանի հավաքականների խաղից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրում է «Պատվո շքանշանով»:

«Իմ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը: Ես հայ եմ: Իմ ծնողներն Արդվինից են, փախել են Ցեղասպանությունից: Ինձ համար մեծ պատիվ էր 1973թ. գլխավորել «Արարատը»: Այն, ինչ արեցին տղաները՝ հաղթելով առաջնությունն ու գավաթը, իմ համար տոն էր: Իսկապես, «Արարատը» հրաշալի թիմ էր: Այդ պատճառով էլ այդ սերունդին, ինչպեն նաև՝ ամբողջ ժողովրդին, ուղղակի երախտապարտ եմ ու խոնարհվում եմ»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը:

«Նոր Ֆուտբոլ»

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 × one =