Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «ՌՈԶ-appetit» – Չինական խոհանոց (Հավի մսով կունց պաո)

«ՌՈԶ-appetit» – Չինական խոհանոց (Հավի մսով կունց պաո)

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio roz appetit chinakan khohanotsԱսիայի հնագույն պատմությունը, նրա մշակույթն ու փիլիսոփայությունը սերտորեն փոխկապակցված են չինական խոհանոցի հետ: Չինական կերակուրն իր յուրահատուկ կանոնները, արարողություններն ու սովորույթներն ունի: Չինացու համար ուտելիքը ոչ միայն հագենալու միջոց է, այլև առաջին հերթին կյանքի փիլիսոփայություն, որոշակի արարողակարգ, որին հետևում են օրվա որոշակի ժամանակահատվածում՝ մի քանի անգամ:
Ուտելու համար մատուցվում են կերակուրներ, որոնք պետք է ներառեն հիմնական համային հատկություններ՝ թթու, քաղցր, աղի, բուրավետ, կծու և անալի: Չինաստանում ճաշն սկսվում է մի գավաթ կանաչ թեյով, այնուհետև՝ մատուցվում են նախուտեստները, երկրորդ ուտեստները, ապուրն ու կանաչ թեյի ևս մեկ գավաթ: Չինական խոհանոցը հայտնի է իր բացառիկությամբ, յուրահատուկ բույրերով, գույներով և համերով:
Այս խոհանոցը բավական բազմազան է: Այն բաժանվում է չորս հիմնական խոհարարական շրջանի՝ Շան- դուն, Սիչուան, Կանտոն և Ֆուցզյան: Յուրաքանչյուր շրջանի ուտեստները պատրաստման մթերքներն ու համեմունքների օգտագործման իրենց առանձնահատկություններն ունեն: Սակայն, շատերը կարծում են, որ խոհարարական շրջանների միջև տարբերությունները պայմանական են և ոչ մի կերպ չեն համընկնում աշխարհագրության հետ:
Երևանի բոլոր ռեստորաններում հարուստ կերպով ներկայացված են Սիչուան և Կանտոն նահանգների ուտեստները: Դրանց ճաշացանկերը ներառում են բազմաթիվ ուտեստներ բանջարեղենով, հավով, բադով, հորթի մսով, համեմունքների և սոուսների հսկայական տեսականիով: Ռեստորանները որոշել են խուսափել կանտոնական խոհանոցին հատուկ շան և կատվի մսից, օձից, մրջյուններից և խխունջներից պատրաստված ուտեստներից:
Բրինձը չինացու համար սնվելու հիմնական մթերքներից է, ինչպես հացն՝ արևմտյան մարդու համար:
Սոյայի սոուսը չինական խոհանոցում հայտնվել է շուրջ երկու հազար տարի առաջ:
Սննդից բացի մեծ նշանակություն է տրվում ըմպելիքներին: Չինաստանում թեյը միայն ըմպելիք չէ, այն կարևոր դեր ունի բժշկության և խոհանոցի մեջ: Չկա աշխարհում որևէ այլ երկիր, որտեղ խոհարարական արվեստը հասցված լինի այդպիսի կատարելության: Չինաստանի բնակչության սիրելի մթերքներն են բրինձը , սոյան, բողկը և չինական կաղամբը: Ճիշտ սննդակարգը օգնում է չինացիներին կյանքի միջին տևողությունը հասցնել մինչև յոթանասուն տարի:
Չինաստանում տարեց մարդիկ իրար հանդիպելիս ողջունելու փոխարեն ասում են. «Նի չաֆանլա մա» («Արդեն կերե՞լ եք»): Այն մարդու մասին, ով կորցրել է աշխատանքը, ասում են. «Նա կոտրեց իր բրնձով ափսեն»:
——————————————————————-
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
Հավի մսով կունց պաո
Չինական թռչնամսով ուտեստ է: Մարինադ պատրաստելու համար, թավայի մեջ լցնել երկու ճաշի գդալ սոյայի սոուս, ավելացնել մեկ ճաշի գդալ սպիտակ գինի, մեկ ճաշի գդալ օսլա խառնել: Հավի կրծքամիսը ոչ մեծ կտորների կտրատել, լցնել մարինադի մեջ, լավ խառնել:
Փոքր թասի մեջ խառնել երկու ճաշի գդալ սոյայի սոուսը, քացախը, մեկ ճաշի գդալ սպիտակ գինին, շաքարավազը, մեկ թեյի գդալ օսլա ավելացնել, լավ խառնել:
Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, հավի կտորներն՝ անընդհատ խառնելով, տապակել 3-5 րոպե: Դատարկել քամիչի մեջ: Բուսայուղից երկու ճաշի գդալի չափ վերաձևել տապակի մեջ, գցել մանրացրած չոր չիլի պղպեղը: Կես րոպեից ավելացնել մանրացրած սխտորն ու կոճապղպեղը: Մեկ րոպեից ավելացնել հավի կտորների չափով կտրատած կանաչ պղպեղն ու հավի կտորները: Խառնելով տաքացնել 1-2 րոպե, լցնել ընկույզը, սոուսը խառնելով տապակել՝ մինչև բաղադրիչների փայլուն դառնալը:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
———————-
Հաղորդավար՝ Ռոզա Ավագյան

Յուրաքանչյուր շաբաթ ժ. 15:00-ին (կրկնությունները. շաբաթ ժ. 19:00-ին և ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «ՌՈԶ-appetit» հաղորդաշարն է՝ Ռոզա Ավագյանի հետ:
—————————————————
Խոհանոցն ազգային առանձնահատկությունների արտահայտման ևս մեկ միջոց է:
Փորձիր. թող անուշ լինի:

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Ռոզա Ավագյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

nineteen − sixteen =