Գլխավոր էջ / Ծրագրեր / Ժամանց / Գուրման-կինոմանների համար «Կյանքի համը» ֆիլմը

Գուրման-կինոմանների համար «Կյանքի համը» ֆիլմը

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio roz appetit gurman kinoman no reservations vkus jizni
ROZ-appetit
-ն պարբերաբար ներկայացնում է գուրման-կինոմանների համար «համեղ ֆիլմեր»: Ֆիլմեր, որոնք խոհարարության մասին են:
Վայելիր մեր առաջարկած «ախորժաբեր» ֆիլմերը՝ ազատ ժամանակդ լցնելով հետաքրքիր կինոդիտումներով:
————————————–
ՀԱՃԵԼԻ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ !!!
————————————–
Այսօր մեր կինոսրահում «Կյանքի համը» (2007թ., ԱՄՆ-Ավստրալիա) ֆիլմն է: Այն տաղանդավոր և ճանաչված շեֆ-խոհարար Քեյթի մասին է, որն աշխատում է բարձրակարգ ռեստորանում: Հերոսուհին սովոր է պահել ամեն ինչ վերահսկողության տակ՝ նույնիսկ իր անձնական կյանքը: Սակայն, մի օր խախտվում է կարգը՝ ազգականների ողբերգական մահից որբացած զարմուհի Զոյան հայտնվում է Քեյթի խնամակալության տակ, ինչի համար հերոսուհին արձակուրդ է վերցնում: Վերադառնալով աշխատանքի՝ տեսնում է, որ իր համար օգնական են վերցրել՝ ինքնավստահ Նիք Փալմերին: Սկսվում է տհաճ մրցակցությունը: Շուտով տհաճ շփումը վերածվում է խորը զգացմունքի: Այնպես որ՝ կարելի է խոհանոցային կյանքը համատեղել ռոմանտիկ հարաբերությունների հետ:
Դերերում՝ Քեթրին Զետա-Ջոնս, Աարոն Էքհարթ, Էբիգեհյլ Բրեսլին

Հեղինակը՝ Ռոզա Ավագյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

7 + thirteen =