Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «ՌՈԶ-appetit» / «ՌՈԶ-appetit» — Ֆրանսիական խոհանոց («Իշխանը՝ նշով»)

«ՌՈԶ-appetit» — Ֆրանսիական խոհանոց («Իշխանը՝ նշով»)

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio roz appetit fransiakan khohanotsՄիջին դարերում ֆրանսիական ազնվականության և արքունական կյանքում առանձնահատուկ զարգացում ունեցավ առատ ու շքեղ ճաշկերույթների մշակույթը: Դրա արդյունքում ֆրանսիական խոհանոցային արվեստը մեծ առաջընթաց ապրեց: Պատմության մեջ նշանավորված հանրահայտ խոհարար Գիյոմ Տիրելին, որն ավելի հայտնի է «Տայվանտ» մականունով, խոհարարական արվեստի մեջ մտցրեց խորտիկների՝ դեկորատիվ զարդարումը բազմապիսի խավարտներով զուցորդելը: Ֆրանսիացիներն ուտում են օրվա ընթացքում երեք անգամ և նույն ժամերին: Ասում են՝ Բաստիլի գրավման ժամանակ, երբ ճաշի ժամն է եկել, ֆրանսիացիները միանգամից դադարեցրել են գրոհը և գնացել ճաշելու:
Նախաճաշը սկսում են առավոտյան. ուտում են հիմնականում կրուասան, խմում սուրճ: Երեխաները նախընտրում են տարբեր ջեմեր, թխվածքներ , կաթ կամ կակաո (շոկոլադ): Իզուր չէ, որ նախաճաշը նրանք անվանում են «պտի դեժոնե» (փոքր նախաճաշ): Ժամը 12:00-13:00-ը ճաշի ժամն է, իսկ ընթրիքը՝ 19.00-ը:
Ֆրանսիական խոհանոցում տարբեր ուտեստների պատրաստման մեջ շատ է օգտագործվում գինի: Այս խոհանոցին բնորոշ է սոուսով ուտեստներ մատուցելը՝ լինի դա սնկի, գինու, թե այլ սոուս: Օգտագործվում են թռչնամսեր, ծովամթերքներ, կենդանական միս, փորոտիք:
Ֆրանսիացիներն ուտելուց 15-20 րոպե առաջ հյուրերին հյուրասիրում են կտրատած բաստուրմա կամ սուջուխ՝ պորտֆելի կամ թեթև խմիչքների հետ: Հյուրասիրում են հատկապես ճաշից առաջ, որն անվանում են «Ամյուզ Բուշ»:

Կիոնը համարվում է ֆրանսիական խոհարարական արվեստի մայրաքաղաք: Այն հատկապես հայտնի է իր «Լիոնել» աղցանով, այլ յուրահատուկ բաղադրատոմսերով:
Բուրգունը նույնպես հայտնի է իր համեղ և յուրօրինակ կերակուրներով, որոնք հիմնականում խխունջային հիմք ունեն:
Հարավային շրջանները հայտնի են սագի լյարդով պատրաստված ուտեստներով և լոբու հիմքով ռագուներով:
Պանրի տեսակները 370 են: Կախված արտադրության միջոցներից նշվում են հետևյալ տեսակները` թարմ, փափուկ, ծածկված, բորբոսով, կապույտ, այծի:
Պանիրը ֆրանսիական ճաշի հատուկ մաս է կազմում: Այն մատուցվում է կտրատելու համար նախատեսված փայտե տախտակին՝ լանչին կամ ճաշին:
Ֆրանսիացիները գինին խմում են ջրի, կաթի, թեյի և գարեջրի փոխարեն: Հաշվարկվել է, որ սովորական ֆրանսիացին տարվա մեջ խմում է 100 լիտր այս ազնիվ խմիչքից: ֆրանսիական ուտեստները չափազանց բազմազան են` սովորական բագետից մինչև երկար ու տարբեր ընթացակարգերով պատրաստվող ուտեստներ:

Ահա ֆրանսիական մի քանի ուտեստներ, որոնք արժե փորձել.
Բագետ — Այն պարզապես հաց կոչելը գրեթե վիրավորանք կլինի:
Կրուասան — Նուրբ, թեթև շերտավոր կրուասանները հաճախ մատուցում են կարագով ու ջեմով:
Քրոք-միսիո — խոզապուխտով ու հիմանական «էմմենտալ» կամ «գրույեր» տեսակի պանրով սենդվիչ է` «բեշամել» սոուսով:
Կրեպ — Սա կարելի է մատուցել հատապտուղների, խոզապուխտի ու պանրի, հալած շոկոլադի կամ ցանկացած այլ բանի միջուկով:
Բույլաբաս — Սա շոգեխաշած ձկով կամ ծովամթերքով ուտեստ է: Ծովամթերքը հիմնականում մատուցվում է «ռուի» սոուսով ու տապակած հացով:
Վաֆլիներ — Սրանք ֆրանսիական այն ուտեստներից են, որ կարող եք գտնել ֆրանսիայի փողոցներում: Սրանք մատուցվում են «նուտելայով» ու շաքարափոշով:
Բադի մսից կոնֆի — Բադի մսից պատրաստվող հյութեղ ճաշատեսակ է, որը տապակվում է սեփական յուղի մեջ: Այս ուտեստը Գասկոնի ամենաթանկարժեք ճաշատեսակն է:
Ռատատույ — շոգեխաշած բանջարեղեն է: Սա ճաշատեսակ է Պրովանսից, ավելի ստույգ` Նիցայից: Ռատատույի հիմնական բաղադրիչը բանջարեղենն է: Լոլիկը, սոխը, սմբուկը, ցուկինին և պղպեղը ճաշատեսակի հիմքն են: Այս համեղ ուտեստը հիանալի է թե ինքն իրենով, և թե որպես խավարտ այլ ուտեստի հետ:

—————————————
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
«Իշխանը՝ նշով»
Մեզ հարկավոր է երկու թարմ իշխան ձուկ, ալյուր, 50 գրամ կարագ, 100 հատիկ նուշ, կիտրոնի հյութ, մաղադանոս:
Ալյուրը տարածել ափսեի մեջ, թավայի մեջ կարագ դնել և կարմրացնել 4-5 րոպե: Շրջել ու եփել ևս 1-2 րոպե: Նուշը բովել առանց կարագի: Իշխանը մատուցել առանց կարագի, տաք-տաք՝ վրան շաղ տալ նուշ ու մաղադանոս: Ուտեստի հետ մատուցիր բրինձ կամ կարտոֆիլ:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
———————-

Հաղորդավար՝ Ռոզա Ավագյան

Յուրաքանչյուր շաբաթ ժ. 15:00-ին (կրկնությունները. շաբաթ ժ. 19:00-ին և ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «ՌՈԶ-appetit» հաղորդաշարն է՝ Ռոզա Ավագյանի հետ:
—————————————————
Խոհանոցն ազգային առանձնահատկությունների արտահայտման ևս մեկ միջոց է:
Փորձիր. թող անուշ լինի:

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Ռոզա Ավագյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

ten + 8 =