Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Երիտասարդ գրողներ» / «Երիտասարդ գրողներ» — Լևոն Ստեփանյան

«Երիտասարդ գրողներ» — Լևոն Ստեփանյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio eritasard groghner levon stepanyan

Հետևելով մեր հաղորդումներին՝ հնարավորություն ես ստանում առաջիններից մեկը ճանաչելու երիտասարդ գրողներին, նրանց ստեղծագործական թոթովանքներին, հոգեցունց ապրումներին, մեծ ճանապարհի շեմին կատարած առաջին քայլերին:
Այսօրվա մեր հյուրը գրում է ոչ միայն չափածո և արձակ ստեղծագործություններ, այլ նաև՝ ցիտատներ և հոդվածներ: Ահա մի փոքրիկ ծաղկաքաղ նրա հեղինակային ցիտատներից.
1. Համակերպվել պարտության հետ նույնն է, ինչ պատրաստվել գալիք պարտություններին…
2. Պտղատու ծառը միշտ էլ գեղեցիկ է:
3. Գործողությունների ճիշտ ընտված հերթականությունը նպատակին հասնելու արվեստ է:
4 Ոչ բոլորն են ի զորու գնահատել իրենց վառարանի տված ջերմությունը…
Կարելի է շարունակել ցիտատների շարքը, սակայն առավել նախընտրելի է, որ այդ մասին խոսի հենց ինքը՝ հեղինակը: Մեր այսօրվա հյուրն է Լևոն Ստեփանյանը:

Բարև, Լևոն: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Խնդրում եմ, պատմիր, թե ո՞ր տարիքում և ինչպե՞ս ծնվեցին քո առաջին ցիտատները:
Դեռ փոքր տարիքից ստեղծագործել եմ: Բայց լրջորեն ստեղծագործել սկսել եմ մոտ 1 տարի առաջ: Առաջին ցիտատները եղել են հենց ձեր կարդացածներից:

Եղե՞լ են դեպքեր, երբ գրես որևէ ստեղծագործություն, ապա մաս առ մաս կրճատելով արդյունքում ստացվի ցիտատ:
Եղել են, որովհետև երբեմն իմ գրածներն ինձ այնքան էլ դուր չեն գալիս, բայց գրածի միջից ինչ-որ տողեր ավելի հետաքրքիր են: Դրանք առանձանցնում եմ և որպես ցիտատ ներկայացնում հանրությանը:

Զրույցի սկզբում նշեցի, որ գրում ես նաև հոդվածներ: Ի՞նչ թեմաների ես անդրադառնում:
Հոդվածներս կրում են հասարակական, քաղաքական, ինչպես նաև՝ սոցիալական և տնտեսական բնույթ: Հոդվածներիցս մեկը կոչվում է «Վատ են ապրում այն ժողովուրդները, ովքեր չեն ցանկանում լավ ապրել»: Ընտրում եմ արդի թեմաներ, որոնք ավելի ակտուալ են:

Երբևէ չե՞ս մտածել լրագրողական գործունեությամբ զբաղվելու մասին:
Երբեք: Հոդվածները գրում եմ, որպեսզի դրանք լուսաբանվեն և գոնե ամեն հոդվածից հետո որոշ մարդիկ որոշ բաներ քաղեն և իրենց հետագա կյանքում դրանք կիրառեն:

Դու նաև «ՄայԲուքս» օնլայն գրախանութի հիմնադիր-ղեկավարն ես: Հետաքրքիր է, այժմ ո՞ր գրքերն ունեն առավել մեծ պահանջարկ:
Եթե դիտարկենք ժամանակակից հայ գրականությունը, հիմնականում ավելի արդիական է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքները», Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին», Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտը»:

Ինչպե՞ս կգնահատես մերօրյա ընթերցանության մակարդակը:
Նույն իմ սպառողները, հաճախորդները 10-12 տարեկան երեխաններից սկսած մինչև 70 տարեկան մարդիկ են: Գրքերը հիմնականում ուսանողության շրջանում է լավ վաճառվում: Ի զարմանս բոլորիս, շատ ընթերցող է հայ ազգը, քանի-որ ես այդպես չէի կարծում մինչ այս գործունեությամբ զբավելը:

Ինքդ ի՞նչ գրքեր ես սիրում կարդալ:
Քանի որ սովորում եմ տնտեսագիտության ոլորտում, ավելի շատ բիզնես, տնտեսագիտություն, բայց հոգեբանականն էլ է ավելի ձգում: Ինչպես նաև՝ գեղարվեստական գրքեր:

Շնորհակալ եմ քեզ հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար: Մաղթում եմ, որ երբեք ընթերցողների կարիք չունենաս ոչ գրախանութում, ոչ էլ հեղինակային ստեղծագործություններդ ներկայացնելիս:
Ես ևս կցանկանամ հայտնել շնորհակալությունս և պատրաստակամությունս՝ հանրության ու երիտասարդ գրողների կողքին լինելու համար:

Ընթերցանությունն այսօր առավել քան հասանելի է, մնում է միայն ունենալ համապատասխան ցանկություն:
«Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը»,- այսպես է ասում Վոլտերը: Ինձ մնում է միայն հավելել, որ յուրաքանչյուր նոր գրողի բացահայտում հույսն ու ապավենն է ժամանակակից գրականության նոր ու պայծառ լուսաբացի:
———————————————-
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)

———————————————————————————————
«Օնլայն Ռադիոյի» անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
———————————————————————————————

Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Սոնա Վանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 + eighteen =