Radio online
Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Հայկական ֆուտբոլի առանցքը. Լևոն Իշտոյան

Հայկական ֆուտբոլի առանցքը. Լևոն Իշտոյան

Լևոն Հարությունի Իշտոյան — ֆուտբոլիստ, որ ծնվել է 1947թ. սեպտեմբերի 3-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Հանդես է եկել Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ-ի Հավաքականի կազմում՝ որպես հարձակվող: Ֆուտբոլային առաջին քայլերն սկսել է Շիրակի ֆուտբոլի դպրոցում: 1965թ. խաղացել է «Շիրակի» հիմնական թիմում: «Արարատում» նորամուտը նշել է 1968թ.-ին: Այստեղ անցկացրած 196 խաղում խփել է 28 գնդակ: Ֆուտբոլիստի խոսքերով՝ իր անցկացրած լավագույն խաղը եղել է 1973թ.-ին Կիևի «Դինամոյի» դեմ ԽՍՀՄ եզրափակիչ խաղը, որտեղ Իշտոյանն իր երկու գոլերով կնքեց հայկական ֆուտբոլի լավագույն էջը: Այդ գոլերը «Արարատին» հաղթանակ պարգևեցին:

1988թ.-ին մեկնել է ԱՄՆ և այնտեղ բացել ֆուտբոլային դպրոց՝ կոչելով այն «Արարատ»: Այնուհետև, 2008թ.-ին՝ Լևոն Իշտոյանի անվան ակադեմիան: 2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

«Նոր Ֆուտբոլ»

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

5 × five =