Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Նոր ֆուտբոլ» / «Նոր ֆուտբոլ» — «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները

«Նոր ֆուտբոլ» — «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio nor football barcelona«Նոր ֆուտբոլը» ներկայացնում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներին:

Վիկտոր Վալդես — այս դարպասապահը կատալոնական ակումբում հանդես է եկել 2002-2014թթ.-ին: Նա այս տարիների ընթացքում անցկացրել է 602 խաղ և համարվում է լավագույն դարպասապահներից մեկը: Նա «Բարսայի» ոչ վաղ անցյալի լեգենդներից է:
Ռիվալդո – Այս ֆուտբոլիստը հանդես է եկել «Բարսելոնայում» 1997-2002թթ.-ին: Նա ճիշտ ժամանակին կարողացավ երկրպագուներին մոռացնել տալ Ռոնալդոյի մասին: Հրաշալի ձախ ոտքի, ֆանտաստիկ խաբքերի և հուժկու հարվածների շնորհիվ նա շատ միավորներ է ապահովել «Բարսայի» համար: Նրա իրացրած գեղեցիկ տուգանայիններն ու 11-մետրանոցները բազմաթիվ հրաշալի երեկոներ են ստեղծել Նոու Կամպում: 2001թ.-ին արժանացել է «Ոսկե գնդակի»:
Պաուլո Ալկանտարա (1912-1916թթ.) — միակ ֆուտբոլիստն է, ով մտել է պատմության մեջ ոչ թե իր խաղով, այլ այն բանի համար, որ նա ակումբի առաջին մեդիա-դեմքն է: Նա խփել է 369 գնդակ 357 խաղերում:
Անտոնի Ռամալետս (1947-1962թթ.) — նա Իսպանիայում լավագույնն էր իր ժամանակաշրջանում: Աչքի էր ընկնում դիրքերի ճիշտ ընտրությամբ և խաղը կարդալու վարպետ էր: Նրա հրաշալի խաղը Բրազիլիայում (1950թ.), նրան տվեց «Մարականայի կատու» մականունը:
Լուիս Սուարես – Պետք չէ նրան շփոթել մեկ այլ Սուարեսի հետ, որը խաղում է «Բարսելոնայում»: Այս Սուարեսը խաղացել է «Բարսելոնայում» 1954-1961թթ.-ին: Ալֆրեդո դի Ստեֆանոն նրան կոչել է «ճարտարապետ»՝ այլընտրանքային որոշումների համար: Քչերը կարող էին հավատալ, որ նա կլքի «Բարսան» հանուն «Ինտերի»: Նա առաջին իսպանացին էր, ով տեղափոխվեց իտալական ակումբ: Նաև առաջին իսպանացին, ով նվաճեց «Ոսկե գնդակը» 1960թ.-ին:
Խրիստո Ստոիչկով – Նա հանդես է եկել «Բարսելոնայում» 1990-1998թթ.-ին: Նա տեղափոխվեց Սոֆիայի «ԲԿՄԱ»-ից և «Բարսելոնայում» անցկացրեց 8 տարի: «Երազների թիմի» առաջատարներից մեկն էր: Նրան շատ էին սիրում իր տաղանդի և խաղին անմնացորդ տրվելու համար: Ինչպես նաև, նա մեկն էր, ով հաղթեց «Եվրոպայի գավաթը» (1992թ.), «Ոսկե խաղակոշիկը» (1990թ.) և «Ոսկե գնդակը» (1995թ.):
Սերխիո Բուսկետս – Այս ֆուտբոլիստը 2008թ.-ից մինչ օրս հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում: Նա «Բարսայի» առաջին թիմ եկավ Գուարդիոլայի օրոք և զբաղեցրեց հենակետային կիսապաշտպանի դիրքը: Այժմ նա անփողարինելի է այդ դիրքում: Նա պահում է խաղի հավասարակշռությունը «Բարսայում» և Իսպանիայի Հավաքականում:
Ռոնալդինիո — Այս ֆուտբոլիստը հանդես է եկել 2003-2008թթ.-ին: Նա «Բարսելոնա» եկավ թիմի համար ճգնաժամային ժամանակահատվածում և կարողացավ հանել «Բարսային» այդ իրավիճակից: Նա փայլում էր խաղադաշտում: Իր ֆանտաստիկ հնարքների պատճառով ստացավ «ֆուտբոլային աճպարար» մականունը: Ռոնալդինիոն «Բարսայի» հետ հաղթել է երկու լիգաներում, Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև՝ արժանացել է «Ոսկե գնդակի»:
Ռոնալդ Կուման – Այս ֆուտբոլիստը հանդես է եկել 1989-1995թթ.-ին: Նրան համարում են Ուեմբլիի հերոսը: Նա պարգևեց «Բարսային» իր առաջին՝ «Եվրոպայի» գավաթը 1992թ.-ին: Նա «երազանքների թիմի» հիմնաքարերից է: Խփել է 102 գոլ, որոնց մեծամասնությունը՝ տուգանային և 11-մետրանոց հարվածներից՝ շնորհիվ իր «մահացու» հարվածների:
Յոհան Կրուիֆ – Այս հոլանդացին «Բարսելոնայում» հանդես է եկել 1973-1978թթ.-ին: Ֆուտբոլի պատմության լավագույններից, և լավագույնն իր ժամանակաշրջանում: Նա փոխեց «Բարսելոնայի» խաղը և հեղափոխություն կատարեց ֆուտբոլում՝ ինչպես որպես ֆուտբոլիստ, այնպես էլ՝ որպես մարզիչ: Նա «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է:
Կառլես Պույոլ (1999-2014թթ.) — Մեծագույն ավագ, անմոռանալի ֆիգուր իր թիմի համար: Նա միշտ օրինակելի կմնա մնացած խաղացողների համար: Նա համարվում է «Բարսելոնայի» ոգին՝ այսքանով ամեն ինչ ասված է:
Պեպ Գուարդիոլա – Այս կատալոնացի ֆուտբոլիստը 1990-2001թթ.-ին հանդես է եկել «Բարսելոնայում»: Նրա նուրբ տեխնիկան դաշտի կենտրոնում և խաղադաշտը հրաշալի տեսնելու ունակությունը պատճառ դարձան, որ համարվի Կրուիֆի ստեղծած թիմի առանցքը:
Անդրես Ինիեստա և Չավի – Այս ֆուտբոլիստներին առանձին ներկայացնելու իմաստ չկա, քանի որ նրանք միշտ խաղացել են միասին՝ ինչպես «Բարսելոնայում», այնպես էլ Իսպանիայի Հավաքականում: Նրանք, կազմելով կիսապաշտպանության կորիզը, բազմաթիվ հաղթանակներ են պարգևել ինչպես «Բարսելոնային», այնպես էլ Իսպանիայի Հավաքականին:
Լեոնել Մեսսի – 2004թ.-ից մինչ օրս հանդես է գալիս կապտանռնագույն մարզաշապիկով:  Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, թե ոչ՝ ոչ բոլորը միանշանակ կպատասխանեն: Բայց այս ժամանակաշրջանի նորագույն ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստը նա է միանշանակ, քանի որ նրա նվաճած գավաթները՝ ինչպես թիմային, այնպես էլ անհատական մակարդակով, գերազանցում է բոլորից: Նա 5 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», ինչպես նաև՝ 4 Չեմպիոնների լիգայի գավաթ և 26 տարբեր տիտղոսներ:

Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

13 − four =