Radio online
Գլխավոր էջ / «Օնլայն Ռադիո» (Հայաստան) / Առլեն Շահվերդյան «Գարնանային ռեքվիեմ» (նոր գիրք)

Առլեն Շահվերդյան «Գարնանային ռեքվիեմ» (նոր գիրք)

Լույս է տեսել գրող, բանաստեղծ Առլեն Շահվերդյանի «Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքը (գրված 2002–2016 թթ.):
Առլեն Շահվերդյանը հրատարակված 5 և էլեկտրոնային 6 գրքերի հեղինակ է: Ունի ընթերցողների մեծ բանակ Հայաստանում և արտերկրում: Նրա հանրահայտ գրքերից մեկը՝ «Ապրելու իրավունք» վերնագրով, գրանցված է նաև աշխարհի ամենամեծ՝ Կոնգրեսի գրադարանում (ԱՄՆ): «Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքը գրական էտյուդների, պատմվածքների հեղինակային ժողովածու է, որում ներկայացված են գրողի դիտումները, մտորումները, հուշերը կյանքի ու տարբեր երևույթների, մարդ–բնություն և մարդ–հասարակություն հարաբերությունների, մարդկային կերպարների, ճակատագրերի ու զգացողությունների, քաղաքային մշակույթի, մտահոգություններն ու հորդորները՝ շրջակա միջավայրի, բնության պահպանության մասին: Ժողովածուն արծարծում է անձնային ու համամարդկային, բնապահպանական, հայրենասիրական, հասարակական, խոհափիլիսոփայական նշանակություն և ընդգրկում ունեցող արդի խնդիրներ: Գրքում ներկայացված են նաև հեղինակի գրական բլոգ-կայքից վերցված բնապահպանական նյութեր: «Գարնանային ռեքվիեմ» գիրքը հասցեագրված է ընթերցողների լայն շրջանի:
Գրքի մասին ընդգրկուն երկլեզու տեղեկույթը, ինչպես նաև՝ «Լիմուշ» տպագրատանը գրքի տպագրությունը ներկայացնող բացառիկ տեսահոլովակը ներկայացված են Առլեն Շահվերդյանի գրական բլոգ-կայքում:
Գիրքը վաճառվում է միայն «Նոյան տապան» գրախանութում:
Գրքի հեղինակը լիահույս է, որ իր՝ թվով հինգերորդ, տպագիր գիրքը՝ «Գարնանային ռեքվիեմը» շուտով կհասնի իր ընթերցողին: Նա երախտապարտ է իր չափածո և արձակ ստեղծագործությունների ու գրքերի նկատմամբ ընթերցողների բազմամյա ուշադրության, մշտական գորովալից վերաբերմունքի և ջերմ գնահատանքի համար:

onlineradio.am-ը շնորհավորում է Առլեն Շահվերդյանին՝ նոր գրքի լույսընծայման կապակցությամբ և մաղթում ստեղծագործական նորանոր վերելքներ:

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × 5 =