Radio online
Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Երիտասարդ գրողներ» / «Երիտասարդ գրողներ» — Սևակ Արշակյան

«Երիտասարդ գրողներ» — Սևակ Արշակյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio eritasard groghner sevak arshakyan«Հին ու բարի ժամանակներում գրքեր գրում էին գրողները, բայց կարդում էին բոլորը: Իսկ հիմա գրքեր գրում են բոլորը, բայց չի կարդում ոչ ոք» — Օսկար Ուայլդի այս խոսքերն արդիական են նաև այսօր: Մեր ժամանակակից գրողների գրքերը թե երբ կգտնեն իրենց ընթերցողին և որքանով կդառնան արժեքավոր՝ ցույց կտա միայն ժամանակը:
Շարունակում ենք երիտասարդ գրողներին ներկայացնելու և բացահայտելու գործընթացը: Մեր այսօրվա հյուրը թեև սկսնակ ստեղծագործող է, բայց արդեն իսկ ունի իր ոճր: Գրում է սեղմ, համառոտ: Նրա ստեղծագործություններում ամեն ինչ չափի մեջ է՝ չկան խոսքն արհեստականորեն բարդացնող բառեր: Պարզ, անմիջական խոսքը նաև հուզիչ է, հոգեցունց: Մեր հյուրն է երիտասարդ ստեղծագործող Սևակ Արշակյանը:
Բարև, Սևակ:
Ողջույն:
Շ
նորհակալություն մեր հրավերն ընդունելու համար:
Ես նույնպես շնորհակալ եմ հյուրընկալության համար:
Որտեղի՞ց ես ծննդով
: Ի՞նչ մասնագիտություն ունես:
Ծննդով Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից եմ: Մասնագիտությամբ՝ տնտեսագետ, հոգով՝ բանաստեղծ:
Ինչպե՞ս եղավ քո մուտքը գրական աշխարհ:
Մուտք որպես այդպիսին չի եղել: Գրական աշխարհն ինքնին բաց է և ով ցանկանում է կարող է մտնել, դուրս գալ: Սակայն, կա գրականության մեջ մի այնպիսի կաղապար, որտեղ մտնողներն արդեն կայացած գրողներ են: Մնացածը, որոնք այդ կաղապարի կողքով պտտվում են՝ ցանկանում են մտնել այդ կաղապարի մեջ, կարող են անընդհատ գրել՝ մինչև կզարգացնեն իրենց գրիչը, կմտնեն այդ կաղապարի մեջ, կդառնան գրողներ:
Ո՞րն է քո ստեղծագործության առանցքը: Ի՞նչը կարող է քեզ համար դառնալ ներշնչանքի աղբյուր:
Ներշնչանքի աղբյուր կարող է դառնալ ամեն ինչ՝ սկսած սովորական գրչից: Պետք է իմաստ ունենա, շատ երկար խոսք չլինի, որպեսզի ընթերցողն ընկալի միանգամից: Գիրը պետք է ունենա իր կոնկրետ իմաստը, ասելիքը: Ասելիք չունեցող գործն, այսպես ասած, գրական աղբ է, որը գրականության մեջ չպիտի լինի:
Կա՞ն այնպիսի թեմաներ, որոնց երբեք չես անդրադառնա:
Երևի թե` ոչ: Այն, ինչ կատարվում է մարդու կյանքում, արդեն իսկ գրելու նյութ է: Սակայն, որոշակի տարիքային տարբերությամբ կամ այդ ժամանակ թե ինչ հոգեկերտվածք կունենաս, ինչ տրամադրվածություն կունենաս:
Դու նաև «Երիտասարդ գրողներ գրական ակումբի» հիմնադիրներից ես: Ո՞րն է ակումբի նպատակը և գաղափարախոսությունը:
Խումբն ստեղծել ենք այն նպատակով, որ կարողանանք ի հայտ բերել նոր, երիտասարդ գրողների, ստեղծել հնարավորություն իրենց գրիչը հղկելու և, ինչու ոչ, դառնալ ապագայի համար մեծ գրողներ:
Արդյո՞ք, երիտասարդի համար դժվար չէ համախմբել երիտասարդներին և պահպանել յուրաքանչյուրի անհատականությունը:
Երիտասարդներին համախմբելն ինքնին շատ դժվար է, քանի որ գործ ունենք ստեղծագործողների հետ, որոնք ունեն իրենց տարբեր աշխարհայացքները, կարծիքները: Հավաքելով նրանց մեկ տեղում կարող է շատ վեճեր ծագեն միմյանց մեջ:
Ո՞վ է ստեղծագործություններիդ առաջին ընթերցողը:
Այդպիսի մարդ չկա: Հիմնականում գործերս տեղադրում եմ խմբում և կարծիք հայտնում են խմբակիցներս:
Քննադատություն լսելիս կարևորո՞ւմ ես, թե ով է քննադատողը՝ հասարակ ընթերցող, թե՞ ոլորտում կայացած գրականագետ կամ բանասեր: Ինչպե՞ս ես վերաբերում քննադատությանը:
Քննադատությունը լավ է: Սակայն, առողջ քննադատությունը: Ոմանք քննադատում են ոչ թե ստեղծագործությունը, այլ հենց մարդուն: Չեմ ընդունում, երբ ստեղծագործությունը դնում են մի կողմ և քննադատում են մարդուն: Կամ մեկ այլ տարբերակ՝ չկարողանալով դիպչել այդ մարդուն, բացասական են արտահայտվում նրա ստեղծագործությունների մասին: Ինչ վերաբերում է քննադատողի ով լինելուն՝ եթե նա սովորական ընթերցող է, կարող ես և լուրջ չվերաբերվել դրան: Մասնագետի դեպքում պետք է ընդունել դա:
Դու ստեղծագործում ես չափածո և մտքերդ արտահայտում կարճ, սեղմ և համառոտ: Ի՞նչպես կատարվեց այդ ընտրությունը:
Ընդունում եմ, երբ ասելիքը լինում է կարճ և կոնկրետ: Նյութդ պետք է լինի կարճ և կոնկրետ՝ խփի նշանակետին:
Երբևէ չե՞ս մտածել արձակ ստեղծագործելու մասին:
Արձակ էլ եմ ստեղծագործում: Հավանաբար, ոչ մեկ չգիտի դրա մասին: Չեմ ներկայացնում հանրությանը զուտ այն պատճառով, որ գտնում եմ՝ պետք է կատարելագործել, հետո տարածել:
Վերջերս տպագրվեցիր «Սիրո հևքը գրչի ներքո» ժողովածուում, որտեղ ներառված էին տասներկու երիտասարդ ստեղծագործողներ: Ինչպե՞ս եղավ առաջարկը: Ինչպիսի՞ն էին զգացողությունները՝ չէ որ առաջին անգամ ընթերցողը տեսնում էր քեզ համացանցից դուրս:
Շատ լավ առաջարկ էր: Այնտեղ հավաքվել էին խմբակիցներս՝ «Երիտասարդ գրողների գրական ակումբի», ովքեր իրենց գրերով կիսվում էին հենց ակումբում: Որոշեցինք, որ պետք է ստեղծագործողներով գիրք տպագրել: Տպագրեցինք: Թե ինչ ստացվեց արդյունքում՝ թողնենք ընթերցողների արձագանքին:
Քո խոսքը մեր ռադիոունկդիրներին և գրչակից ընկերներին:
Մեր գրողներին խորհուրդ կտամ քննադատություններին այդքան էլ էականորեն չվերաբերվել: Միշտ գրել, հետագայում՝ կատարելագործվել և գուցե դառնալ հայտնի գրող:
Շնորհակալ եմ քեզ՝ անկեղծ և գեղեցիկ զրույցի համար: Մաղթում եմ նորանոր հաջողություններ և բեղուն գրիչ:
Շնորհակալություն:

Անունդ կարծես մի նոր արև է,
Մի կյանք է կարծես ու մի վեհություն,
Անունդ սրտիս կենարար արյունն է,
Մի աստվածություն է, ու մի սրբություն:
Անունդ հոգումս մի երգ է անտես,
Որ երգում եմ ես քնած թե արթուն,
Անունդ սրտումս մի նետ է ասես,
Որ ստիպում է ինձ տանջվել անքուն:
Անունդ ճամփիս փարոս է դարձել,
ՈՒ դարման է դարձել սրտիս վերքերին,
Անունդ հզոր աղոթք է դարձել,
Փրկիչ է դարձել մեղավորներին:
Անունդ ինձ ասես թևեր է տալիս,
ՈՒ կյանք է տալիս, կատարելություն,
Անունդ տալիս ծնկի եմ գալիս,
Աղոթում եմ քեզ դու իմ սրբություն…
ՍԵՎԱԿ ԱՐՇԱԿՅԱՆ
————————————————
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)
————————————————
«Օնլայն Ռադիոյի» անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
———————————————————————————————

Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Սոնա Վանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nineteen − five =