Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Նոր ֆուտբոլ» / «Նոր ֆուտբոլ» — Ֆուտբոլային ամենադիտարժան հանդիպումները Եվրոպայում (կլասիկոներ)

«Նոր ֆուտբոլ» — Ֆուտբոլային ամենադիտարժան հանդիպումները Եվրոպայում (կլասիկոներ)

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio nor football classikoner«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Այս հակամարտությունն, ինչպես գրեթե բոլոր կլասսիկոներում, դուրս է գալիս խաղադաշտի սահմաններից: Սա ոչ միայն թիմերի, այլ նաև քաղաքների հակամարտություն է, որն սկսվել է դեռ արդյունաբերական հեղափոխության ժամանակներից: Այդ ժամանակներում Մանչեսթերը հայտնի էր իր արդյունաբերական հզորությամբ, իսկ Լիվերպուլն՝ իր նավահանգստով: Երկու թիմերն էլ համարվում են Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբները: Ընդհանուր հաշվով, «Լիվերպուլը» նվաճել է 59, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 60 գավաթ: «Լիվերպուլը» գերակայում էր 1970-80-ականներին: Այդ ժամանակահատվածում թիմը նվաճել է 11 չեմպիոնական և 4 եվրոպական գավաթ: 1984թ.-ին լիվերպուլցիները տարան երեք նշանավոր գավաթները, հաղթելով՝ «Անգլիայի առաջնության», «Լիգայի» և «Եվրոպական չեմպիոնների» գավաթները: Այս հաջողությունն ունի «թրեբըլ» անունը: «Մանչեսթեր Յունայթեդի» ամենահաջողված տարիները համարվում են 1990-2000թթ: Այդ ընթացքում թիմը հասցրել է նվաճել 11 չեմպիոնական տիտղոս: 1999թ.-ին դարձել է «թրեբըլի» հեղինակ: 2008թ.-ին «Յունայթեդին» հաջողվել է հաղթել ինչպես Պրեմիեր լիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: Երկու թիմերն էլ ամենահաջողն են հանդես գալիս եվրագավաթներում: «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայում հաղթել է 5 անգամ, իսկ «Յունայթեդը»՝ 3: Անկարգություններն այսպիսի դիմակայություններում սովորական երևույթ են:
1996թ. — Անգլիայի գավաթի եզրափակչից հետո, «Լիվերպուլի երկրպագուներից մեկը թքել է Էրիկ Կանտոնայի վրա և փորձել հարվածել Ալեքս Ֆերգյուսոնին այն ժամանակ, երբ «Յունայթեդը» բարձրանում էր «Ուեմբլի» մարզադաշտի աստիճաններով՝ գավաթը ստանալու համար:
2006թ. — երկու թիմերի մասնակցությամբ Անգլիայի գավաթի խաղից հետո, «Լիվերպուլի» երկու երկրպագուներ հարձակվել են շտապ օգնության մեքենայի վրա, որը տեղափոխում էր խաղի ժամանակ ծանր վնասվածք ստացած Ալան Սմիթին:
«Էնֆիլդ» մարզադաշտում՝ «Յունայթեդի» հետ խաղերում, երկրպագուներին արգելվում է մոտենալ թունելին, որտեղից թիմերը դուրս են գալիս խաղադաշտ: Այս արգելքը դրվել է 1990-ականների վերջին, երբ «Լիվերպուլի» երկրպագուներից մեկը ձու է նետել Ֆերգյուսոնի վրա:

Էլ կլասսիկո կամ իսպանական հակամարտություն
Իսպանական և համաշխարհային ֆուտբոլի ամենակարևոր և նշանակալի հանդիպումներից են «Բարսելոնայի» և «Ռեալի» մասնակցությամբ խաղերը: Այդ ժամանակ ամբողջ ֆուտբոլային աշխարհը բաժանվում է երկու մասին: Այս դիմակայությունն առաջացել է Իսպանիայում ֆուտբոլի զարգացման հետ միասին: Ինչպես հայտնի է, Կատալոնիան միշտ ցանկացել է անկախանալ Իսպանիայից, ինչն ավելի է թեժացնում և քաղաքական երանգներ տալիս Էլ կլասսիկոյին: Այս թիմերը հանդիպում են գրեթե բոլոր մրցաշարերում:
1943թ., հունիսի 13, «Ռեալն» Իսպանիայի գավաթի խաղում ջախջախեց «Բարսելոնային»՝ 11 գնդակ խփելով կատալոնացիների դարպասը: Սակայն, արդարության համար պետք է նշեմ, որ այդ ժամանակների Իսպանիայի թագավորը «Բարսելոնայի» հիմնական կազմի բոլոր խաղացողներին ուղարկել էր ռազմաճակատ, և «Բարսան» ստիպված խաղում էր երկրորդ թիմով: 1960-ականներին այս թիմերի հակամարտությունը հասավ եվրոպական մակարդակի, երբ նրանք հանդիպեցին Չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Այդ տարի «Ռեալը» կարողացավ հաղթել «Բարսային», իսկ հետո՝ հաղթել գավաթը: Հաջորդ տարի հաջողությունը «Բարսելոնայի» կողմն էր, սակայն կատալոնացիները չկարողացան հաղթել գավաթը՝ եզրափակչում պարտվելով «Բենֆիկային»: 2001-02թթ. մրցաշրջանում այս թիմերը կրկին հանդիպեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Երկու խաղերի արդյունքում «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ և հաղթեց գավաթը: Երկրպագուները չեն ընդունում այն փաստը, որ այս թիմերը կարող են իրարից գնել ու վաճառել խաղացողներ: Այդպես, «Բարսայի» երեք տարբեր ժամանակների առաջատարներ լքեցին թիմը՝ համալրելով հակառակորդի շարքերը: Այդ ֆուտբոլիստները՝ Բերդտ Շուստերը, Մոխաիլ Լաուդրուպը և Լուիշ Ֆիգուն այդպես էլ չներվեցին երկրպագուների կողմից. նրանց միշտ սուլոցներ էին սպասվում Նոու Կամպ մարզադաշտում:
Անչափ շատ է խոսվում, թե որ թիմն է ավելի ուժեղ: Սա շատ հակասական թեմա է. «Ռեալի» երկրպագուների համար իրենց թիմն է ուժեղ, իսկ «Բարսան» եկրպագողների համար իրենց սիրելի թիմն է անպարտելի է և ավելի ուժեղ: Այստեղ օգնության են հասնում վիճակագրական տվյալները: Այսպիսով, «Բարսելոնան» էլ կլասսիկոներում տարել է 91 հաղթանակ, «Ռեալը»՝ 92, իսկ ոչ-ոքիների քանակը 48 է: «Բարսելոնան» խփել է 378 գոլ, իսկ «Ռեալը»՝ 389: Նվաճած տիտղոսների քանակով «Բարսան» առավելություն ունի: Կապտանռնագույնները նվաճել են ընդհանուր հաշվով՝ 80, իսկ «Ռեալը»՝ 76 գավաթ: Ինպես երևում է այս թվերից՝ նրանք գրեթե հավասար են և գլխավորում են աշխարհի հզորագույն ակումբների ցուցակը:

Ֆուտբոլային փորձագետ Հայկազ Մարտիրոսյանի մեկնաբանությունը կլասիկոների մասին

Ֆուտբոլային Եվրոպայում անցյալի, ներկայի և ապագայի գերխաղերը կամ, ինչպես ասում են, սուպերկլասսիկոները եղել են, կան և կլինեն ֆուտբոլի ամբողջ գրավչությունը, անկանխատեսելիությունը, անըմբռնելիությունը, դրամատիզմը, անգամ՝ կոմիզմն ու տրագիկոմիզմը բացահայտող հանդիպումները: Սրանք, իրոք, կլասսիկա են, դասական «գործեր», որոնք մեծամասամբ դառնում են նաև պատմական: Սրանց մասին երկար խոսում են մասնագիտորեն, հաճախ՝ նաև «գիտականորեն» վերլուծում: Սրանց երկար սպասում են ոչ միայն մասնակից թիմերը, այլ նաև երկրպագուները, ողջ Եվրոպան, անգամ ողջ Երկիր մոլորակը:

«Միլան» — «Յուվենտուս»
Սա Իտալիան է. հարավն ու հյուսիսը, ռոսոներներն ու բիանկոներները: Դասական իտալական ֆուտբոլ: Միայն գերմանականին զիջող պրագմատիկ ֆուտբոլ, որ սկսվում է պաշտպանական ամրոցից: Երբեմն՝ դառնում խելահեղ, երբեմն՝ ձանձրալի, բայց դրանից չի հոգնում խելագարված ամբոխը՝ տիֆոզին: Այն միշտ եռում է՝ անկախ նրանից, թե որերորդ հորիզոնականներում են իրենց կուռքերը: Եվ այդպես կլինի միշտ…

«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Հին ու բարի Անգլիա: Աշխարհին ֆուտբոլ՝ անբացատրելիորեն սիրված խաղ, նվիրած երկիր: Բիթլների ազատասեր ոգին ժառանգած մերսիսայթցիներ և անգլիական լիբերալությունն ու պահպանողականությունը համատեղող մանկունիացիներ: Շառաչուն ֆուտբոլ՝ պինդ, տղամարդավայել ֆուտբոլ, երբեք կոշտության չանցնող, արագ, դինամիկ, մինչև վերջին վայրկյանն անկանխատեսելի, ֆուտբոլ սիրող մարդուն հույզերի ողջ «փաթեթը» պարգևող, աթոռին «մեխված» ֆուտբոլ: Սա արիստոկրատ ֆուտբոլ է…

«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»
Դե, սրանով աշխարհն է ապրում: Այստեղ ֆուտբոլի թագակիրներն են: Սա Իսպանիան է. հարավ՝ տաք և գունավոր, կրակոտ ու երաժշտական, ցլամարտ ու պարեր սիրող երկիր, որ բաժանվել է երկու մասի՝ արքայականներ և կապտանռնագույններ: Հարյուրհազարավոր երկրպագու «կուլ» տված մարզադաշտ, գժվելու տեսարան, հարյուր մետրանոց դրոշներ, տատիկներ, պապիկներ, թոռնիկներ՝ իսկական էյֆորիա: Այստեղ անընդհատ իրար են հաջորդելու հույզերն ու հանգստությունը, արագությունն ու դանդաղկոտությունը, կրքերն ու բախումները, դեղիններն ու կարմիրները… Որովհետև նրանք անհամատեղելի են… Որովհետև նրանց ջրերը երբեք մի առվով չեն գնալու…
Սա սուպերկլասսիկոն է. այսօր աշխարհը երկու կես է եղել:

 

Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

19 − eight =