www.onlineradio.am microwav

«Օնլայն Ռադիո (Հայաստան)»-ն՝ ամենաինֆորմատիվը

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ շվեդական հիմնադրամ SIDA-ն որոշեց ծրագիր անել  հարավկովկասյան երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ինպես նաև՝ Աբխազիա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս ծրագրի հիմնական մասը ալտերնատիվ լրատվամիջոցներ ստեղծելն էր, որոնք կխոսեն այն մասին, ինչը չի խոսվում սովորական լրատվամիջոցներում: Այսինքն, այն լրատվամիջոցներում, պարբերականներում, որոնք հայտնի են, հովանավորվում են շատերի կողմից: SIDA-ն գտավ կազմակերպություն՝ չեխական SOURCEFABRIC-ը, որն էլ իր հերթին որպես միջնորդ հանդիսացավ և գտավ տարբեր կազմակերպություններ, կոնկրետ Հայաստանում IMAGINE-ն է, որի աշխատակիցն եմ ես: Մենք հիմա համակարգում ենք Հայաստանում այդ ինտերնետ-ռադիոհարթակը. տրամադրում ենք ռադիո նրանց, ովքեր ունեն ասելիք և ցանկանում են ռադիո աշխատացնել: Մենք տրամադրում ենք նաև կայք, որտեղ կարող են «Airtime-Pro» ծրագրով իրականացնել ռադիոհեռարձակումը, ինչպես նաև՝ մասնագիտական օգնություն ենք ցուցաբերում», — սա հատված է «Օնլայն Ռադիոյի (Հայաստան)»-ի  «Հյուրասրահ» հաղորդաշարի 2015թ.-ի վերջին թողարկումից, որի հյուրն էր «MicroWAV» ռադիոն առանց սահմանների» ծրագրի Հայաստանի համակարգող Մանե Պապյանը:

«MicroWAV» ռադիոն առանց սահմանների» ծրագրի շրջանակում SOURCEFABRIC, SIDA և IMAGINE կազմակերպությունների կողմից 2016թ.-ի հունիսի 26-ին հանձնվեցին վկայականներ հայկական օնլայն-ռադիոկայաններին՝ ըստ կատարված աշխատանքների արդյունքների:
Հուրախություն մեզ՝ «Օնլայն Ռադիոն (Հայաստան)»-ն արժանացավ «Ամենաինֆորմատիվ ռադիոկայան» կոչման, ինչը պարտավորեցնող է:
Շնորհակալություն մեր աշխատանքը նման գնահատականի արժանացնելու համար:
Շնորհակալություն նաև մեր լսարանին այդքան ջերմ նամակների, խոսքերի և մեր եթերին հետևելու համար:
Շնորհակալություն «MicroWAV» ռադիոն առանց սահմանների» ծրագրի Հայաստանի համակարգող Մանե Պապյանին և ծրագրի տեխնիկական աջակից Անահիտ Վարդանյանին այս ռադիոկայանների աշխատանքներին աջակցելու համար:

«Օնլայն Ռադիո (Հայաստան)» — ամենաինֆորմատիվ ռադիոկայան
«Ռադիո Ալիք» (Թբիլիսիի հայկական ռադիոկայան) — ամենաօպերատիվ ռադիոկայան
«Ռադիո Youth for Youth» («Երիտասարդությունը հանուն երիտասարդության») — ամենաթիմային ռադիոկայան
«Ռադիո Ազալիա» — ամենապոզիտիվ ռադիոկայան
«Կանանց Ձայն ՌադիոալիքWomen’s Voice Radio» — ամենաթիրախային ռադիոկայան
«Աշխուժակ / Activist» — ամենահանդուրժող ռադիոկայան
«Դիլի Ռադիո» (Դիլիջանում գործող դպրոցականների ռադիոկայան) — ամենանպատակասլաց ռադիոկայան
«Բիզնես Ռադիո» — ամենաօրինապաշտ ռադիոկայան

«Օնլայն Ռադիոյի» ողջ անձնակազմը շնորհավորում է բոլոր գործընկերներին և մաղթում անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ:

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան