Գլխավոր էջ / «Օնլայն Ռադիո» (Հայաստան) / «Սևան» երաժշտական փառատոն

«Սևան» երաժշտական փառատոն


Ինչպե՞ս օրդ դարձնես տոն՝ լիցքավորվես դրականով և բարձր տրամադրությա՞ մբ:
«Սևան» Երիտասարդական Ակումբն» առաջարկում է ՆՈՐ, բայց փորձված բաղադրատոմս` «Ամառ»+«Արև»+«Ավազ»+«Սևանա լիճ»+«Ակտիվ երիտասարդություն», և այս ամենը՝ համեմված «Լավ երաժշտությամբ»:
«Սևան» երաժշտական փառատոն. «Ավանդական ֆոլկ երաժշտությունը` նոր, ոչ ավանդական մոտեցմամբ»:
«Սևան» Երիտասարդական Ակումբն» առաջարկում է հանդիպման մի նոր տարբերակ, որը Հայաստանի տարբեր ծայրերում ապրող երաժիշտ և կատարող տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն է տալիս երգել և նվագել մեկ բեմում, ընկերանալ միմյանց հետ, փորձով փոխանակվել:
Սիրո՞ւմ ես ֆոլկը, կատարում կամ ստեղծագործում ես այս ոճո՞ւմ, բայց ոչ ավանդական, նոր գործիքներով և նոր գործիքավորմա՞մբ՝ միացիր մեզ, դարձիր փառատոնի մասնիկը:
Սա մրցույթ չէ, այլ ուրախ և հաճելի հանդիպում:
Օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին, Սևանի թերակղզու հարակից տարածքում «Տարվա մեջ մեկ օր մեր միակ լճին ասա. «Շնորհակալություն, Սևան», լիցքավորիր նրան դրականով և լավատեսությամբ»:
Մանրամասների համար.
հեռախոս 055.662119, 098.900768, 096.148898
էլեկտրոնային փոստ՝ sevanmusfest@gmail.com,
մեր ֆեյսբուքյան էջը` Sevan Music Festival
Փառատոնի ինֆորմացիոն աջակից onlineradio.am:
Կհանդիպենք օգոստոսի 13-ին, Սևանի թերակղզում:
«Սևան» երաժշտական փառատոն. «Ասա Սևանին. «Շնորհակալություն»:

Հեղինակը՝ RadioAdmin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 + 3 =