Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Դրամի դեկտեմբերյան արժեզրկումից հետո որոշ բանկեր դադարեցրել են վարկերի տրամադրումը

Դրամի դեկտեմբերյան արժեզրկումից հետո որոշ բանկեր դադարեցրել են վարկերի տրամադրումը

Նոր քաղաքականության հիմքում զգուշավորությունն է և ռիսկերի մանրամասն վերլուծությունը: «Առաջին լրատվականը» հայտնում է, որ «Յունիբանկն» այս պահին միայն ՀՀ դրամով և ապառիկ տարբերակով կարող է սպառողական վարկ տրամադրել, մյուս վարկատեսակներից մինչև փետրվար հնարավոր չէ օգտվել: «Ինեկոբանկում» բոլոր վարկատեսակների տրամադրումը դադարեցված է: «Ամերիա» բանկը սպասարկում և տրամադրում է բոլոր վարկերն առանց տոկոսադրույքների փոփոխության: Սպառողական վարկերը ժամանակավորապես դադարեցրել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը», սակայն այլ վարկատեսակները հասանելի են քաղաքացիների համար: «Անելիք բանկում» վարկերի տոկոսադրույքների և ժամկետների փոփոխություն չի եղել, պայմանները մնացել են նույնը: Բանկերը սկսել են բարձր տոկոսադրույքներ սահմանել դրամային ավանդի համար և վերանայել վարկերի տոկոսադրույքները: «Առաջին լրատվականի» հետ զրույցում բանկերից մեկի վարկային փորձագետը նշել է, եթե մի ժամանակ բանկը կարողանում էր որոշ հարցերի վրա աչք փակել, ապա այսօր մանրակրկիտ ուսումնասիրվում է հայտատուի վարկունակությունը, եկամուտների կայունությունը, վարկային պատմությունը, մարումների գրաֆիկը և այլ կետեր:

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 + six =