Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների արտագաղթը 3% է

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների արտագաղթը 3% է

«Անցած տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 3 տոկոս կադրային արտագաղթն այնքան էլ մեծ թիվ չէ», — այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` համեմատելով այն Գերմանիայի 7-10%-ի հետ:
Այս ոլորտում աշխատավարձերը բարձր են՝ միջինը 500 հազար դրամ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ առաջինը հարվածի տակ ընկան նրանք, սակայն այս խնդիրն արդեն լուծված է. որոշ ՏՏ ընկերություններում առահասարակ կուտակային պահումներ չեն եղել, իսկ մնացած դեպքերում այդ գումարներն արդեն վերադարձվել են աշխատակիցներին:
Ըստ Վարդանյանի`Հայաստանն այս ոլորտի շուրջ 3000 աշխատողի կարիք ունի և այս պահին ընթացքի մեջ մի քանի ծրագրեր կան, որոնք նոր կադրերով կհամալրեն ոլորտը:

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 − two =