Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Քաղաքականություն / Աշխարհ / Խարկովում հայտարարվել է հակաահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ

Խարկովում հայտարարվել է հակաահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ

«Խարկովում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ինչի հետեւանքով զոհվել է 2, եւ վիրավորվել՝ 9 մարդ,  քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ: Սկսվել են հակաահաբեկչական հատուկ գործողություններ»,- տեղեկացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

Մայդանի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ գործի է դրվել կառավարվող պայթուցիկ սարք: Ձերբակալվել է 4 անձ, առգրավվել է զենք-զինամթերք, այդ թվում՝ նռնականետ:

«Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Ուկրաինայում իրականացվող ահաբեկչական արշավի եւ երկրի արեւելքի ագրեսիայի պատվիրատուներն ու կազմակերպիչները նույնն են»,-ընդգծել է Տուրչինովը:

Հեղինակը՝ Սարգիս Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five × five =