Հեղինակավոր «Kicker» պարբերականի վարկածով Հենրիխ Մխիթարյանն ու Դուգլաս Կոստան ճանաչվել են Բունդեսլիգայի առաջին շրջափուլի լավագույն խաղացողներ:
«Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել են առաջին երկու հորիզոնականները:
Երրորդ տեղը գրավել է «Բավարիայի» մեկ այլ ներկայացուցիչ Թոմաս Մյուլլերը:
Հիշեցնենք, որ Դուգլաս Կոստան ու Հենրիխ Մխիթարյանը ժամանակին միասին խաղացել են ուկրաինական «Շախտյորում»:
