Մեր մասին

www.onlineradio.am –ն ստեղծվել և գործում է «Սարգիս Ռաֆիկի Աբրահամյան» Ա/Ձ-ի կողմից և սեփական միջոցներով:

Այն լուսաբանելու և հանրությանն է ներկայացնելու տարբեր ոլորտներում տիրող իրավիճակը, առկա խնդիրները,  զարգացման ընթացքն ու լուծումները: Մեր եթերում և կայքում տեղ են գտնելու մասնագիտական վերլուծություններ, փորձագիտական կարծիքներ, վիճակագրություն, տարբեր խնդիրների շուրջ բանավեճեր, և, իհարկե, երաժշտություն:

www.onlineradio.am -ը խնդիր է դրել ստեղծելու ազատ հարթակ բոլոր նրանց համար, ովքեր ունեն ասելիք իրենց թիրախային լսարանին: www.onlineradio.am –ը որդեգրել է «Լրատվություն՝ առանց սահմանափակումների» գործելաոճ:

«Օնլայն Ռադիո (Հայաստան)»-ն սկսել է իր հեռարձակումները 2014թ. դեկտեմբերի 28-ից, իսկ www.onlineradio.am –ը՝ որպես կայք, ակտիվացել է համացանցում 2015թ. մայիսի 1-ից: Ռադիոեթերը գործում է 24-ժամյա ռեժիմով: www.onlineradio.am-ն ինտերնետային է՝ հասանելի աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ գործում է ինտերնետ կապ: Մեր կայքին հետևում են 110 երկրից, որոնցից առավել ակտիվ են Հայաստանը, ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Չինաստանը, Ճապոնիան, Նիդերլանդները, Բելգիան: Ռադիոեթերին հետևում են 120 երկրից, որոնցից առավել ակտիվ են Հայաստանը, ԱՄՆ, Ռուսաստանը, Գերմանիան, Ուկրաինան:

Կարևորում ենք նաև տեղեկատվական նյութն առողջական խնդիրներ ունեցողներին հասցնելը: Այս նպատակով եթեր հեռարձակված յուրաքանչյուր հաղորդում ունի իր էջը կայքում՝ տեքստային և ձայնային տարբերակով: Սա հնարավորություն է ընձեռում տեսողական և լսողական խնդիրներ ունեցողներին ևս հասցնելու եթեր հեռարձակված ինֆորմացիան հավասարապես:

«Օնլայն Ռադիո (Հայաստան)»-ը ներկայացված է նաև www.tunein.com, www.lovi.fm, www.radiopotok.ru, http://streema.com/, arm-radio.com և ArmRadio հարթակներում, որը հնարավորություն է տալիս եթերին հետևելու բջջային հեռախոսներից, պլանշետներից և այլ սմարթ-սարքավորումներից՝ հավելվածների օգնությամբ:

Յուրաքանչյուր ռադիոհաղորդաշար ունի ֆեյսբուքյան իր էջը, որը հնարավորություն է տալիս հաղորդաշարի լսարանի հետ անմիջական կապի հաստատում, հաղորդաշարի ընթացքի ու հետաքրքրականության հետևում և կազմակերպում:

Եթերացանցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://onlineradio.am/?p=1411

Նախատեսվում են հաղորդաշարեր իրավաբանական, հոգեբանական, բժշկական, տնտեսական, սպորտային թեմաներով, ինչպես նաև՝ մանկական, ինտելեկտուալ և ժամանցային բնույթի:

Կարգախոսը. «Միշտ հասանելի»

Հղումներ.

www.onlineradio.am-ը սոցիալական կայքերում.

https://www.facebook.com/OnlineRadioam/

https://vk.com/club108860243

https://soundcloud.com/www-onlineradio-am ,

http://tunein.com/radio/Online-Radio-s265113/?utm_source=tiEmbed&utm_medium=referral&utm_content=s265113

http://lovi.fm/station/2323/

http://radiopotok.ru/radio/1145/

http://streema.com/radios/Online_Radio_Armenia

 http://www.arm-radio.com/armenian-online-radio-station-online-radio/

https://play.google.com/store/apps/details?id=net.armblog.armradio