www.onlineradio.am –ն ստեղծվել և գործում է «Սարգիս Աբրահամյան» Ա/Ձ-ի կողմից և սեփական միջոցներով:
Այն լուսաբանում և հանրությանն է ներկայացնում տարբեր ոլորտներում տիրող իրավիճակը, առկա խնդիրները, զարգացման ընթացքն ու լուծումները: Մեր եթերում և կայքում տեղ են գտնում մասնագիտական վերլուծություններ, փորձագիտական կարծիքներ, վիճակագրություն, տարբեր խնդիրների շուրջ բանավեճեր, և, իհարկե, երաժշտություն:
www.onlineradio.am -ը խնդիր է դրել ստեղծելու ազատ հարթակ բոլոր նրանց համար, ովքեր ունեն ասելիք իրենց թիրախային լսարանին: www.onlineradio.am –ը որդեգրել է «Լրատվություն՝ առանց սահմանափակումների» գործելաոճ:
«Օնլայն Ռադիո (Հայաստան)»-ն սկսել է իր հեռարձակումները 2014թ. դեկտեմբերի 28-ից, իսկ www.onlineradio.am –ը՝ որպես կայք, ակտիվացել է համացանցում 2015թ. մայիսի 1-ից: www.onlineradio.am-ն առցանց է՝ հասանելի աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ գործում է ինտերնետ կապ:
Կարևորում ենք նաև տեղեկատվական նյութն առողջական խնդիրներ ունեցողներին հասցնելը: Այս նպատակով եթեր հեռարձակված յուրաքանչյուր հաղորդում ունի իր էջը կայքում՝ տեքստային և ձայնային տարբերակով: Սա հնարավորություն է ընձեռում տեսողական և լսողական խնդիրներ ունեցողներին ևս հասցնելու եթեր հեռարձակված տեղեկույթը հավասարապես:
«Օնլայն Ռադիո (Հայաստան)»-ը ներկայացված է նաև tunein.com, lovi.fm, radiopotok.ru, streema.com, arm-radio.com և ArmRadio հարթակներում, որը հնարավորություն է տալիս եթերին հետևելու բջջային հեռախոսներից, պլանշետներից և այլ սմարթ-սարքավորումներից՝ հավելվածների օգնությամբ:
Յուրաքանչյուր ռադիոհաղորդաշար ունի ֆեյսբուքյան իր էջը, որը հնարավորություն է տալիս հաղորդաշարի լսարանի հետ անմիջական կապի հաստատում, հաղորդաշարի ընթացքի ու հետաքրքրականության հետևում և կազմակերպում:
Եթերացանցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. onlineradio.am
Նախատեսվում են հաղորդաշարեր իրավաբանական, հոգեբանական, բժշկական, տնտեսական, սպորտային թեմաներով, ինչպես նաև՝ մանկական, ինտելեկտուալ և ժամանցային բնույթի:
Կարգախոսը. «Միշտ հասանելի»
Հղումներ.
onlineradio.am-ը սոցիալական կայքերում.