www.onlineradio.am bred-pit

Կինոդերասան Բրեդ Փիթի ծննդյան օրն է

52 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ Շաուն քաղաքում ծնվեց հայտնի դերասան և պրոդյուսեր Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթը:
«Այնտեղ, որտեղ հոսում է գետը»
«Աշնան լեգենդները»
«Հարցազրույց արնախումի հետ»
«Արնախումի կյանքի քրոնիկոն»
Այս ֆիլմերը դարձան դերասանի այցեքարտը դեպի մեծ կինոաշխարհ:
«Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիրը 1995 թվականին «12 կապիկ» ֆիլմի համար առաջադրվեց «Օսկարի»՝ որպես լավագույն երկրորդ պլանի դերասան:
1995 թվականին «Empire» ամսագիրը հայտնեց, որ 25 ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում Փիթը զբաղեցնում է առաջնային դիրք, իսկ «People» ամսագրի կողմից նա 2 անգամ ճանաչվեց ամենասեքսուալ տղամարդը կենաց մարդկանց մեջ՝ լինելով միակը, որ արժանացել է այդ տիտղոսին մեկից ավելի անգամներ։

Անձնական կյանքը
Փիթը բավականին ջերմ հարաբերություններ հաստատեց «Յոթ» ֆիլմի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հետ, ինչի արդյունքում 1996 թվականին նրանք նշանադրվեցին: Սակայն, գործը չհասավ պսակադրության՝ 1 տարի անց նրանք բաժանվեցին։ 2000 թվականի հուլիսին Փիթն ամուսնացավ դերասանուհի Ջենիֆեր Անիստոնի հետ: Այս միությունն էլ երկար կյանք չունեցավ՝ 5 տարի անց նրանք ևս բաժանվեցին:
2006 թվականի հունվարի 11-ին Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարեցին իրենց հարաբերությունների մասին՝ հայտարարելով նաև, որ սպասում են փոքրիկի։ Զույգն այսօր ունի 6 երեխա, որից 3-ը որդեգրված են: Բոլոր 6 երեխաներն էլ կրում են Ջոլի-Փիթ ազգանունը։
—-
«Կինո-ՄԱԳը» շնորհավորում է հանրահայտ կինոդերասանին՝ տարեդարձի օրվա կապակցությամբ:

Հեղինակը՝ Մագա Պետրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան