Կիրակի օրը կայացած ֆուտբոլի Աշխարհի ակումբային գավաթի եզրափակչում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին» և դարձել մրցաշարի հաղթող:
Առաջին գոլը գրանցել է Մեսսին` 36-րդ րոպեին: Սուարեսը` խփելով երկու գնդակ (49, 68), դարձել է դուբլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Կիսաեզրափակիչը նույնպես ավարտվել էր 3:0 հաշվով: Բոլոր երեք գոլերի հեղինակը Սուարեսն էր: