«Նոր ֆուտբոլ». Ֆուտբոլային ժպիտներ

«Յուրաքանչյուր թերություն կարող է դառնալ առավելություն» Յոհան Կրուիֆ:
Այսօր ներկայացնելու եմ ֆուտբոլիստների կատարած արտահայտությունները, որոնք յուրահատուկ են և մտել են պատմության մեջ:

«Ինչպիսի՞ն կլիներ ֆուտբոլը, եթե չլինեի ես» — այս խոսքերի հեղինակը Էնրիկո Էրէրան է:
Ոչինչ էլ չէր փոխվի. պարզապես ֆուտբոլը մեկ պարծենկոտ պակաս կունենար: Ոչ, ոչ, երկու պարծենկոտ կպակասեր, քանի որ Խրիստո Ստոիչկովը կարծում էր, որ կա երկու Քրիստոս. մեկն այնտեղ՝ վերևում, մյուսն ինքը՝ ներքևում: Այստեղ տեղին է հիշել Ալեքս Ֆերբյուսոնի խոսքերն, ով ասում է. «Երբեք չի կարելի մտածել, որ դու լավագույնն ես քո գործում: Մեծամտությունը որակ չէ, այլ հաջողության ճանապարհի արգելք»: Համաձայնեք, որ խելացի է ասված:
«Կլասսիկոների ժամանակ երբեք գերագույն հաճույք չեմ ստացել: Չնայած զգում էի, որ մոտ եմ դրան» — Սերխիո Ռամուս:
Իհարկե, ամենաստոր մարդը միայն հաճույք կստանար ուրիշին ցավ պատճառելով:
«Ես տանել չեմ կարողանում տիկիտական. չեմ ուզում այլևս դրա մասին խոսել: Փոխանցում փոխանցման համար՝ դա իսկական աղբ է: Ես իմ ֆուտբոլիստներին չեմ ստիպում զբաղվել այդպիսի աղբով» — ասել է Գուարդիոլան:
Գուարդիոլան հակասում է ինքն իրեն: Հիշենք «Բարասային» կատալոնացու օրոք. նրանք հենց տիկիտակա էին անում բոլորին:
«Սովորաբար, երբ ֆուտբոլիստները փոխանակվում են մարզաշապիկներով, դրանցից քրտինքի հոտ է գալիս: Բայց Բեքհեմի մարզաշապիկից միայն օծանելիքի հոտ էր գալիս: Կամ նրան հաջողվում էր ինչ-որ կերպ իր հոտը հեռացնել, կամ նրա քրտինքը օծանելիք էր» — այս խոսքերն ասել է բրազիլացի Ռոնալդոն:
Ես սկսում եմ կասկածել, որ Ռոնալդոյի շուրջ ծավալված շատ հայտնի խոսակցությունները՝ կապված նրա սեռական կողմնորոշման հետ, համապատասխանում են իրականությանը:
«Եթե գիշերն ակումբ չգնամ, ցերեկը գոլ չեմ խփի» — Ռոմարիոյի խոսքերն են սրանք:
Եթե անգամ սա ճիշտ է, պետք չէ բարձրաձայնել, քանի որ ոչ բոլորի անունն է Ռոմարիո: Իսկ վատ բաները, որպես կանոն, ավելի հեշտ են ընկալվում:
«Իմ աշխատանքն ագրեսիա է. ես պատերազմի եմ գնում: Այն, ինչով զբաղվում եմ, դժվար է ֆուտբոլային խաղին մասնակցություն անվանելը» — Ռոյ Քինի խոսքերն են սրանք:
Իսկապես, ֆուտբոլային խաղադաշտում նրան զրահաբաճկոնն ու սաղավարտն են պակասում:
«Ֆուտբոլը նման է կնոջը՝ մի քիչ անհամաչափ է» — Սիլիո Բերլուսկոնի:
Անմիջապես երևում է, որ նա չի հասկանում ֆուտբոլից և վատ ճաշակ ունի կանանց հարցում:
«Ես ուզում եմ յուրաքանչյուր խաղ ավարտել քրտինքը վրայիցս թափվելով և արնաքամ լինելով» — Պաուլո Դիկանյո:
Տեղեկություն կա, որ նա Մակեդոնացու և Չինգիզ Խանի երկրպագուներից էր:
«Ինչ կդառնայի, եթե ֆուտբոլիստ չլինեի՞. կույս կմնայի» — Պիտեր Կրաուչ:
Օ, Պիտեր, ինչպիսի անկեղծություն:
«Խաղն առանց գոլի՝ ասես համբույրն առանց սիրո» — Ժոզե Ալտաֆինի:
Սիրային զեղումներ
«Ես գեղեցիկ չեմ, բայց այն՝ ինչ անում եմ, հմայում է» — Ռոնալդինիոյի խոսքերն են սրանք:
Պետք է ասել, որ նա ճիշտ է, և շատ էլ գեղեցիկ:
«Ո՞րն է ֆուտբոլիստի աշխատանքի ամենավատ մասը: Հարցազրույցն, իհարկե» — Լեոնել Մեսսի:
Դե, եթե արգենտինացին նույնքան տաղանդավոր լիներ նաև ուսման հարցում, միգուցե՝ այլ կարծիքի լիներ:
«Եթե Գուարդիոլան ասի «Նետվիր «Նոուկամպի» վերին յարուսից», ես կմտածեմ: Հավանաբար, այն դրան արժե» — ասել է Դանի Ալվեսը:
Դե ինչ, նրա բախտը բերել է. և մոտ օրերս պատրաստվում են նշել իր վերածնունդը:
«Ես Բեքհեմի հետ էի հավաքականի մարզաբազայում այն ճակատագրական գիշերը, երբ նա առաջին անգամ տեսավ «Սփայս Գըրլզ» խումբը և ասաց. «Տեսնո՞ւմ ես այն աղջկան, որը չի կարողանում ոչ երգել, ոչ պարել: Ես ամուսնանալու եմ նրա հետ» — Գարի Նևիլ:
Սիրային զեղումներ-2: Ախ այս սերը. ինչեր կարող է անել այն:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eritasard-groghner-armen-mkheyan

«Երիտասարդ գրողներ». Արմեն Մխեյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am eritasard-groghner-arlen-shahverdyan

«Երիտասարդ գրողներ». Առլեն Շահվերդյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am hamagortsakcutyan-avart-egga

«Օնլայն Ռադիոն» դադարեցնում է ԵԳԳԱ-ի հետ համագործակցությունը

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան