Ֆինանսական համակարգի հաշտարարին ամենաշատը դիմում են ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներով , — տեղեկացնում է ԱՐՄԵՆՊՐԵՍը: 2014 թվականի վերջին եռամսյակի ընթացքում քննման ընդունված 346 բողոքներից 272-ը վերաբերել են ապահովագրական ընկերություններին, հատկապես` ավտոապահովագրությանը: Ավելի փոքր թիվ են կազմել բժշկության, տուրիզմի, գույքի ապահովագրության ոլորտներին վերաբերող բողոքները: Բանկերի դեմ ուղղված բողոքների մեծ մասը վերաբերել են վարկային գործարքներին: Հաշտարարի գրասենյակը հոկտեմբեր-դեկտեմբերի ընթացքում ստացել է ընդհանուր քանակությամբ 1100 դիմում, որից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 930-ն են:
