«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ առևտրականները պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետն իջնի և պատասխանի իրենց հարցերին: Նրանք բողոքում են փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքից: Դրանով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել մինչև 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Առևտրականները ցանկանում են գործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսվարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝ տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքի նպատակը խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելն էր: Կառավարության շենքի մոտից հեռանալիս տնտեսվարողները հայտարարեցին, որ կրկին հավաքվելու են այստեղ՝ հունվարի 27-ին:
(Լուսանկարը՝ epress.am-ի)
Տես նաև
Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից
(+374)99725370 OnlineRadio.am
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ
(+374)99725370 OnlineRadio.am