www.onlineradio.am bussiness

Ով է պատասխանատու չհիմնավորված թանկացումների համար

Հայաստանյան սպառողական շուկայում բավական թանկացումներ արձանագրվեցին` դրամի արժեզրկման հետևանքով հումքի թանկացմամբ պայմանավորված: Սակայն դրամի փոխարժեքի կայունացումից հետո, գներն այնքան չիջան, որ հասնեն իրենց նախորդ մակարդակին: Այդ կերպ տնտեսվարողները ցանկանում են փոխհատուցել դրամ-դոլար փոխարժեքի տատանումների ժամանակ կրած կորուստները: Սակայն դա սպառողների շահերից չի բխում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Արմենպրեսը» տեղեկացնում է, որ Մելիտա Հակոբյանը թանկացումների աննախադեպ աճի համար մեղադրում է նաև հայ սպառողին, ով ժամանակին չի արձագանքում սննդամթերքի գների տատանումներին: Թանկացումների ժամանակ կազմակերպությունը բողոքներ գրեթե չի ստանում: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը հորդորում է հանրությանը խնդրի դեպքում դիմել ասոցիացիա` այն պատշաճ կերպով կարգավորելու նպատակով: Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի ներկայացրած տվյալներով շուկայում միջինում 30-60%-ով թանկացումներ են տեղի ունեցել: Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ հացամթերքը թանկացել է 10-20 դրամով, նկատվում են ձվի, թռչնամսի, կաթնամթերքի չհիմնավորված թանկացումներ:

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան