«Թանգարանների գիշերվա» առիթով մայիսի 16-ի երեկոյան՝ մինչև կեսգիշեր, երևանյան թանգարաններում և հարևան սրճաններում մեծ հերթեր էին գոյացել: Արդեն տասներորդ անգամ քաղաքը մի ողջ գիշեր շնչեց մշակույթով: Յուրաքանչյուր թանգարանում տիրում էր վերջինիս հատուկ մթնոլորտ:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցասրահում շատ էին նկարիչները: Այստեղ յուրաքանչյուր այցելու կարող էր օգտվել տրամադրված նկարչական պարագաներից և պատկերել այն, ինչ կցանկանար: Նախաձեռնությունը հատկապես ոգևորել էր երեխաներին:
Կարծես թե ինչ-որ մեկը չափազանց լուրջ է մոտեցել հարցին:
Էլեն Հակոբյան