Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

2015թ. նոյեմբերի 24-ին իր մահկանացուն կնքեց տաղանդաշատ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Ցավակցում ենք Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին և հայ թատերասեր հասարակությանը:

Նա ծնվել է 1928 թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։
Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա, և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն։
Կերտել է բազմաթիվ դերեր.
թատրոնում՝
Ալ. Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ
Ա. Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա
Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան
Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»՝ Ջոնի
Լ. Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի
Հ. Պարոնյանի «Պաղդասար Աղբար»՝ Անույշ
կինոյում՝
«Հասցեատիրոջ որոնումները» (Արևիկ)
«Պատվի համար» (Մարգարիտ Էլիզբարովա)
«Մոր սիրտը» (Մարիամ)
«Թռիչք անդունդի վրայով» (Գայանե)
«Հյուսիսային ծիածան» (Նունե)
«Քայլեր» (գլխավոր դեր)
«Ճանապարհ դեպի կրկես» (Մարո)
«Մսյո Ժակը և ուրիշները» (Զարուհի)
«Կարինե» (փաստաբանի կինը)
«Մորգանի խնամին» (Մագթաղ)
«Միջնորդ տեր-պապան» (Փեփրոնիա)
«Հայրիկ» (Նվարդ, Հովսեփի կինը)
«Մհերի արձակուրդային արկածները»
«Երկնագույն առյուծ» (Անթառամ)
«Ջոն արքա» (ֆիլմ-ներկայացում) (թագուհի Էլեոնորա)
«Ճանապարհորդություն»
Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, իսկ 1988 թվականին՝ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչման։ 1995 թ.-ին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ 2013թ.-ին՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2001 թ.-ին արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման։

Հեղինակը՝ Սարգիս Աբրահամյան

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան