(Տեղադրված տեսանյութը՝
Հանրային ռադիոյի «Վերնատուն» մշակութային ծրագիր, 2013, Զրույց ՀՀ ժող. դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ, հեղինակ՝ Մերի Մուսինյան)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստում որոշվել է, որ Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին՝ 12:00-14:00, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան Պանթեոնում: