www.onlineradio.am artsrun-hovhannisyan

Լուրեր սահմանից. Արծրուն Հովհաննիսյան (5 ապրիլի, թարմացվող)

Հարգելի ընթերցող, այս էջից կարող ես տեղեկանալ Արծրուն Հովհաննիսյանի՝ ողջ օրվա ընթացքում արված հայտարարություններին:

23:00
Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչի» չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից: Արդեն երեկոյան ի վերջո ստացանք իրականում Մարտակերտում և Հադրութից հարավ ընկած, պայթած ու չպայթած հրթիռների նկարները: Ահա ադրբեջանական իրական «Սմերչի» հրթիռները:

19:00
Թշնամու մարդկային կարուստները իրականում չափազանց մեծ են, քան նույնիսկ մինչ այդ հայտնած տվյալները:

18:00
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր պատին է տեղադրել է Սուրեն Արեենցի գրառումը.
«Ուշադրություն.
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի նկարով ադրբեջանական կեղծ օգտատերեր են հայտնվել և նամակներ են գրում, հայտարարություններ տարածում։ Ուշադիր նայեք նոր կարդացեք կամ նամակներ ուղարկեք։ Սա նույնպես թշնամու խորամանկ քայլերից է։ Ինչպես նաև Արցախի նկարով ֆեյքերը նույնպես շատ են։ Համացանցում զգոն եղեք։»

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր պատին է տեղադրել Panorama.am-ի հոդվածը, որտեղ ասվում է.
«Ադրբեջանական կողմը կրակում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Պաշտպանության բանակը ձգտում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը»,-ասաց Ս. Հասրաթյանը»:

17:00
Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

14:00
Արծրուն Հովհաննիսյանն իր էջում տեղադրել է «Հետքի» հոդվածը, որտեղ ասվում է.

«Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:
ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով»:

13:00

Ցավում ենք ու հպարտանում
Ռուբեն Աշոտի Իսկանդարյան — կրտսեր սերժանտ
Ծնված 1993թ., 2014/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 13:00
Հասցե` ք. Երևան, Արգավանդի խճուղի, սգո սրահ

Ցավում ենք ու հպարտանում
Մերուժան Արթուրի Ստեփանյան — ավագ լեյտենանտ
Ծնված 1993թ., ՀՀ ԶՈՒ-ում ծառայում է 2009թ-ից, Գյումրու ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 14:00
Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 14:00
Հասցե` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սբ. Նշան եկեղեցի


12:00
Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը:

Արտակ Փայտյանի արված գրառմանն ի հավելումն.
«Ադրբեջանի ռազմական տեխնիկան գտնվում է անսարք վիճակում
— արկերի մեծ մասը չեն պայթում,
— ռազմական տեխնիկան սահմանագիծ են հասցնում կցորդիչներով,
— որոշ անօդաչու թռչող սարքեր ընկնում են սահմանագիծ չհասնելով»:
Արծրուն Հովհաննիսյանի լրացումը.
«Աջ կողմում Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը» իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբացը անհարկի ուռչացված է: Էլ չասած մոտ 50 մլն դոլարանոց «քցոցու» թեման: Մնացածը ինքներդ կհասկանաք: Հա մի լրացում էլ, եթե Ադրբեջանը Սմերչ չի օգտագործել, ապա այս հրթիռները երևի ոտքով են եկել:»

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ի պատասխան երեկ տարածված հաղորդագրությունում:


11:00

Ցավում ենք ու հպարտանում
Աղասի Սարմենի Ասատրյան — շարքային
Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Մասիսի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը ` 06.04.2016թ. ժամը 13:00
Հասցե` ք. Մասիս, Կայարանի ակումբ

Ցավում ենք ու հպարտանում
Վրեժ Վարդանի Սարգսյան — Կրտսեր սերժանտ
Ծնված 1989թ., ԶՈՒ-ում ծառայության մեջ է 2013թ.-ից, Վարդենիսի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00
Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 13:00
Հասցե ` Գեղարքունիքի մարզ, գ. Փոքր Մասրիք

Ցավում ենք ու հպարտանում
Հարություն Հովհաննեսի Աբրահամյան — շարքային
Ծնված 1985թ., ԶՈւ-ում ծառայություն մեջ է 2013թ.-ից, Վարդենիսի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00
Հուղարկավորությունը ` 06.04.2016թ. ժամը 13:00
Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Արեգունի

Ցավում ենք ու հպարտանում
Քյարամ Քալալի Սլոյան
— Շարքային
Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 12:00
Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Արտաշավանի սգո սրահ

09:00
Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:

Նաև Սմերչ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է “Սմերչ” համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
Իրադարձությունների հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

08:00
Ահա սա է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարքը՝ ԱԹՍ-ն:

www.onlineradio.am harop-after-launch-ats

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Տես նաև

www.onlineradio.am havaqakan-m15-2

Հայաստանի Մ-15 հավաքականը (3:1) հաղթեց նաև Բելառուսի Մ-15 հավաքականին

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am niderlandner

Մամլո հաղորդագրություն Հաագայից

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am artak-beglaryan

Արտակ Բեգլարյան. Պետբյուջեից վճարվող աշխատավարձերն ու թոշակները տրվելու են ժամանակին

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան