www.onlineradio.am artsrun-hovhannisyan

Լուրեր սահմանից. Արծրուն Հովհաննիսյան (4 ապրիլի, թարմացվող)

Հարգելի ընթերցող, այս էջից կարող ես տեղեկանալ Արծրուն Հովհաննիսյանի՝ ողջ օրվա ընթացքում արված հայտարարություններին:
23:00
Իրենց խոցված տանկերի քանակը դարձավ 29:

Ցավում ենք ու հպարտանում…
1. Հայկ Վահանի Թորոյան — ՀՀՍ ծառայության պետ մ-ր,
ծնվ. 1985թ., ԶՈՒ-ում 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ, հասցե` ք. Երևան Խաչատրյան 99
2. Մերուժան Արթուրի Ստեփանյան — 2հգմ 2 հխդ հրամանատար ավ լ-տ,
ծնվ. 1993թ., ԶՈւ-ում 2009թ.-ից, Գյումրու ԶԿ, հասցե` Շիրակի մարզ, ք. Գյումրի
3. Ռուբեն Աշոտի Իսկանդարյան — 1մհգ 2մհվ 2մհդ 2մհջ կրտ. ս-տ,
ծնվ. 1993թ. 2014/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ, հասցե` ք. Երևան, Ա-3 թաղ. Անդրանիկի 55/12


Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի է ունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու և դրանք լուսաբանելու համար, բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային, զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի և հարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին:
Նշենք նաև, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս:


22:00
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված “ТОС 1” տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:
Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա “գերագույնին”, որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:


Հայկական մեդիադաշտը այս անցնող երեք օրերին դրսևորեց բարձր գիտակցություն ու նվիրվածություն, սակայն կրկին առաջին սայթաքումը կամ դիտավորությունը, տեղի ունեցավ: Կրկին ու կրկին անգամ հորդորում եմ` հարգելի գործընկերներ, “ձեր հավաստի տեղեկություններն” անգամ մի տարածեք, եթե դրանք չենք հաստատել մենք, հատկապես զոհ նշելիս զգույշ եղեք:

21:00

Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի…

18:00
Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն: Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հոջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով. 1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին, 2. Ի վերջո , մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ:

17:00
Amid previous comic situation, the Azerbaijani side this time provides no names. It is a cheap trick, aimed at bооsting the morale of its own society, otherwise they know for sure that in case of publishing the names, allegedly killed general and colonel will make a public statement in just half an hour.

Ադրբեջանական կողմը հաշվի առնելով նախորդ անգամվա ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել էր, այս անգամ ազգանուններ չի նշում: Սա էժանագին հնարք է, ուղղված սեփական հասարակության ոգու բարձրացմանը, այլապես լավ գիտեն, որ ազգանուն հնչեցնելու դեպքում, իբր զոհված գեներալն ու գնդապետները կես ժամից անձամբ կխոսեն:

16:00
Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ: Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:

Հարգելի լրագրողներ, հարգելի հեռուստաընկերություններ ու կայքեր, ովքեր կարող են հաղորդեք հուղարկավորությունների ու հոգեհանգիստների մասին մանրամասները: Եթե կարող եք նաև վազող տողով:

15:00
According to confirmed sources, the combat efficiency of the Azeri troops has fallen so drastically that even hired mercenaries with vast terrorist experience are unable to help. At this moment, in these territories, Azerbaijan uses forces of punishment by death to those servicemen who choose to back away from the fight.

Ցավում ենք ու հպարտանում…
Արմենակ Մերսի Ուրֆանյան
4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան
Ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից:
Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին:

Captain Urfanyan and his unit were in a long fight against the enemy. Due to the enemy’s prevailing forces, the Captain courageously sent back his unit and continued to fight alone. During this battle, the Captain singlehandedly hit one tank and ten Azeri soldiers. Using his last grenade, he waited until the enemy was close and blew himself up with the rest of the Azeri unit. Glory be to our Heroes!

Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին:

13:00
Ոչնչացված մարտական ԱԹՍ-ները դարձան երեքը:

Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից: Հարգելիներիս ԼՂՀ ՊԲ-ը խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ: Ներկայումս դիմումները այնքան մեծ են, որ նրանք ընդունում են միայն ամենափորձառուներին:

12:00
Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

Ցավում ենք ու հպարտանում…
Զոհված զինծառայողների անուններ
Արմենակ Մերսի Ուրֆանյան — 4 վ հրամանատար կապիտան (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37)
Քյարամ Քալայի Սլոյան — 4 վ 2 դ 5 ջ գնդացրող շարքային (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան)
Յուրի Անատոլիի Փարամազյան — 15 վ 1դ 1ջ հրամանատար սերժանտ (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի)
Հովսեփ Ռաֆայելի Մայիլյան — Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)

Լավ լուրերից հերթական մեկը. Փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ:

11:00

Ցավում ենք ու հպարտանում…
Հովսեփ Գեղամի Կիրակոսյան
Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան
Ծնված 1988թ., ԶՈՒ-ում ծառայում է 2006թ.-ից, Էջմիածնի ԶԿ,
Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը` 05.04.2016թ., ժամը 14:00
հասցեն` Արմավիրի մարզ, գյուղ Ապագա, գյուղի մշակույթի տուն

Ցավում ենք ու հպարտանում…
Նոդարիկ Արտաշի Մարգարյան
Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող շարքային
Ծնված 1963թ., Մատաղիսի ԶԿ,
Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 17:00
Հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 13:00
հասցեն` Լոռու մարզ, գյուղ Գուգարք /Մեղրուտ/

Ցավում ենք ու հպարտանում…
Սասուն Ֆահրադի Մկրտչյան
Հետախույզ — գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային
Ծնված 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից, Արաբկիրի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 17:30
Հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 14:00
Հասցե` Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցի


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, “”սրանց մասին ես արդեն ասել էի””, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:
Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում:

Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են:

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Տես նաև

www.onlineradio.am havaqakan-m15-2

Հայաստանի Մ-15 հավաքականը (3:1) հաղթեց նաև Բելառուսի Մ-15 հավաքականին

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am niderlandner

Մամլո հաղորդագրություն Հաագայից

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am lernayin-gharabaghi-hanrapetutyun

Լեռնային Ղարաբաղի Կառավարության հայտարարությունը

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան