www.onlineradio.am ruzan-petrosyan-drezden

28 FilmFest Dresden. International Short Film festival

Դրեզդենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 28-րդ կինոփառատոն
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ապրիլի 12-17-ը տեղի ունեցավ կարճամետրաժ ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն: Այս տարի 28-րդ թողարկումն էր: Չնայած Եվրոպային հատուկ անձրևային խոնավ եղանակին, ֆիլմասերները մեծ ջերմությամբ ու ակտիվությամբ էին մասնակցում դիտումներին:
Ասել է, թե՝ եղանակն այստեղ ետին պլանում էր. կարևորը թեժ մթնոլորտն էր:

Փառատոնն իր շուրջ է հավաքում 20.000-ից ավել տարբեր տարիքային ֆիլմասեր-հանդիսատեսի: Ընդունում է տարբեր երկրների լրատվամիջոցներից 500 հյուր:
Դեռ ստեղծման օրից ազգային և միջազգային մրցույթներում ներկայացվում են փառատոնի ծրագրային ֆիլմերը: Մոտ 80 ֆիլմ՝ 20 երկրներից, 12 առանձին ցուցադրումներով բարձրանում են համաշխարհային էկրաններ:
Բացի խաղարկայինից, ներկայացված էին նաև մանկական և անիմացիոն ֆիլմեր:
Կազմակերպիչների հավաստմամբ՝ ամեն տարի շուրջ 80 երկիր ստանում ու ներկայացնում է 2000-ից ավել խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մրցանակի թեկնածուներ են:
Մրցույթին ներկայացված ֆիլմը պետք է լինի մինչև 2 տարվա ստեղծված և չգերազանցի 30 րոպեն:
Յուրաքանչյուր տարի փառատոնի վերջում ժյուրին ընտրում է տարբեր անվանակարգերում ներկայացված լավագույն ութ ֆիլմերը և պարգևատրում «Ոսկե ձիավոր» խորհրդանիշ-արձանիկներ, որի մրցանակային գումարը հասնում է 60.000 եվրոյի: Ինչպես նաև՝ ազգային եւ միջազգային մրցույթների համար անիմացիոն եւ խաղարկային ֆիլմերին շնորհվում է չորս հատուկ մրցանակ: Դրանք ներառում են.
Defa-անիմացիայի առաջխաղացման պետական դիպլոմ,
ARTE-կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցանակ,
«Ոսկե ձիավոր»-Sound Design մրցանակ,
Սաքսոնիայի պետական նախարարության գիտության եւ գեղարվեստի առաջխաղացման մրցանակ, որը ներառում է 20.000 եվրո գումար:
Այդ ամենից բացի փառատոնն ունի հատուկ ծրագրային ընտրություն, որն ուղղված է կոնկրետ թեմաների և երկրների, ինչպես նաև՝ մանկական ֆիլմերի, որոնք ընտրված են հատուկ տարածքի համար: Ամեն տարի ցուցադրվում է շուրջ 230 այդպիսի ֆիլմ:
Բացի ֆիլմերի ցուցադրումից, փառատոնի շրջանակներում լինում են թրեյնինգներ, սեմինարներ, հատուկ քննարկումներ, վարպետության դասեր:
Հասարակության լայն լսարանի համար ամռանը տեղի է ունենում բացօթյա ֆիլմ-տուր. քաղաքի տարբեր վայրերում ցուցադրվում են փառատոնի ներկայացված տվյալ տարվա ֆիլմերը՝ ևս մեկ անգամ հիշեցնելու Դրեզդենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի գոյության մասին:

Այս փառատոնին մասնակցելն արդեն իսկ հեռանկարային է, ֆիլմաշխարհում առաջխաղացման և նոր ֆիլմեր ստեղծելու համար՝ խթանող ճանապարհ: Դրա վառ ապացույցներից է 2004թ.-ին Դրեզդենի կարճամետրաժ փառատոնին իր «HARVIE  Krumpet» ֆիլմի համար մրցանակ ստացած ավստրալիացի մասնակից Ադամ Էլիոտը, որը հենց նույն տարում շահեց նաև «Օսկար»:

Վեց օր շարունակ դրեզդենցիները դիտեցին տարբեր երկրների ներկայացրած խաղարկային և անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերը: Վեցերորդ օրը ցուցադրվեցին միայն հաղթած ֆիլմերը, որի վերջում տեղի ունեցավ Դրեզդենի կարճամետրաժ միջազգային փառատոնի 28-րդ թողարկման պաշտոնական փակումն ու մրցանակաբաշխությունը: Հայտնի դարձան հաղթողները:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Լավագույն անիմացիոն ֆիլմ («Ոսկե ձիավոր» մրցանակ և 7.500 եվրո գումար)
«Remember» ֆիլմ (Ճապոնիա, 2015թ.)
— Մենք հետևում ենք գլխավոր հերոսի կյանքին: Տնօրենը փոխում է իրականությունը, երբ նա ցանկանում է՝ ձգվելով առօրյա և գեղարվեստական գործողությունների գծերի արանքում: Ֆիլմն ստիպում է մեզ մտածել մեր կյանքի մասին՝ գլխավոր հերոսի հիշողության գծով տանելով ճամփորդության դեպի ներքև: Դա պայքար է ներքին միայնության և արտաքին աշխարհի միջև: Արդյո՞ք, պետք է վերահսկենք մեր կյանքը, թե՞ ոչ…

Հատուկ հիշատակում
ինչպես նաև՝ Լսարանի միջազգային մրցույթ («Ոսկե Ձիավոր», 3.000 եվրո գումար)
«Daphné or the Lovely Specimen» (Ֆրանսիա, 2014թ.)

Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ («Ոսկե ձիավոր» մրցանակ և 7.500 եվրո գումար)
ինչպես նաև՝ ARTE մրցանակ (6.000 եվրո գումար)
«Over» ֆիլմ (Միացյալ Թագավորություն, 2015թ.)

— մենք այն ամենի մի մասն ենք, որ կատարվում է մեր շուրջ, և չենք կարող փակել մեր աչքերը կամ սրտերը…

Հատուկ հիշատակում
«The Park» (Ֆրանսիա, 2015թ.)

Երիտասարդ ժյուրիի միջազգային մրցույթ  («Ոսկե ձիավոր» մրցանակ և 2.000 եվրո գումար)
«America» (Լեհաստան, 2015թ.)
— երկու ընկերուհիների ամուր ընկերություն, ազատության երազանք, նույն ցանկությունը՝ փախչել առօրյա հոգսաշատ իրականությունից Ամերիկա: Սակայն, այլ իրականություն փնտրելու ճանապարհին հանդիպած աղետից հետո մնում է միայն ամերիկյան մղձավանջը:

Հատուկ հիշատակում
Ինչպես նաև՝ Միջազգային և ազգային մրցույթ («Ոսկե Ձիավոր» մրցանակ և 3.000 եվրո գումար)
«#YA» (Գերմանիա, 2015թ.)


ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ 
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ ազգային մրցանակ («Ոսկե Ձիավոր» մրցանակ և 3.000 եվրո գումար)
«Amelia & Duarte» (Գերմանիա-Պորտուգալիա, 2015թ.)
— Կրեատիվ գաղափարներով և գույներով հարուստ տպավորիչ անիմացիոն ֆիլմ սիրող զույգի մասին, որ կորցնում է սերը և անցնում տարբեր փորձություններով:

Հատուկ հիշատակում
«Broken» ֆիլմ (Գերմանիա, 2016թ.)

Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ Ազգային մրցանակՈսկե Ձիավոր» մրցանակ և 3.000 եվրո գումար)
«On Air» (Գերմանիա, 2015թ.)

— «Փաստն այն է, որ կապիտալիստական համակարգը գտնվում է անդնդում» — այս նախադասությունն առանձին արժանի է մրցանակի այնքանով, որքանով հեռավորությունն է հեղափոխական պաթոսի և ռոմանտիկ բարդեր երգերի միջև:
Ֆիլմը հեղափոխական երիտասարդների մասին է:

Հատուկ Հիշատակում
«The Ballad of Ella Plummhoff» (Գերմանիա, 2015թ.)

Հատուկ Հիշատակում
ինչպես նաև՝ Հանդիսատեսի ազգային մրցանակ («Ոսկե Ձիավոր» մրցանակ և 4.000 եվրո գումար)
«Simply the Worst» (Գերմանիա, 2015թ.)

Երիտասարդ ժյուրիի ազգային մրցույթՈսկե Ձիավոր» մրցանակ և 3.000 եվրո գումար)
«Feet first» (Գերմանիա, 2016թ.)
— Հերոսները բախվում են իրար՝ չնայած, որ առանձին-առանձին վերցրած նրանք, այնուամենայնիվ, անզոր են…

Հատուկ հիշատակում
«Life in Rugged» (Գերմանիա, 2015թ.)

DEFA — Անիմացիոն մրցանակ (3.000 եվրո գումար)
«Frankfurter Str. 99a» (Գերմանիա, 2016թ.)

Սաքսոնյան մրցանակ Minister of Fine Arts Promotion Prize (20.000 եվրո գումար)
«Wide Horizon» (Գերմանիա, 2015թ.)

Regional filmnight audience award (2.000 եվրո գումար)
«
Für dich bei mir» (Գերմանիա, 2015թ.)

Ինչ խոսք, փառատոնին ներկայացած ֆիլմերից յուրաքանչյուրը հետաքրիր էր յուրովի, սակայն՝ ինչպես բոլոր մրցույթներում, կան լավագույններ և մրցանակակիրներ: Յուրաքանչյուր հեղինակի համար՝ լինի սկսնակ, թե փորձառու, փառատոնի մասնակցելն արդեն իսկ հաճելի երևույթ է: Հատկապես այնպիսին, ինչպիսին Դրեզդենի կարճամետրաժ միջազգային փառատոնն է:

Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին. հատկապես այն ֆիլմերի հեղինակներին, որոնք նաև մտովի իմ ֆավորիտներն էին:
Մինչ հաջորդ փառատոն:

Պատրաստեց՝ Ռուզան Պետրոսյանը
Դրեզդեն, Գերմանիա, 2016թ.

Հեղինակը՝ Ռուզան Պետրոսյան

Թողնել պատասխան