Քիչ առաջ ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը, հաշվի մեջ զիջելով 2 գնդակի տարբերությամբ, կարողացավ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Մեր թիմից 2 գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը:
Մրցաշարի մրցակարգի համաձայն՝ ոչ-ոքիի դեպքում նշանակվում են հետխաղային 11-մետրանոց հարվածներ, որոնցում էլ ավելի ուժեղ գտնվեց Հայաստանի Մ-15 հավաքականը:
Երկրորդ տուրում՝ մայիսի 18-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Բելառուսի հավաքականի հետ:
Այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին, մրցաշարում առաջին հանդիպումը կանցկացնի Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ կրկին մրցելով Բելառուսի հավաքականի հետ:
ՆշումներOnline Radio հավաքական ֆուտբոլ
Մեկ մեկնաբանություն
Ետկանչ Հայաստանի Մ-15 հավաքականը (3:1) հաղթեց նաև Բելառուսի Մ-15 հավաքականին — "Online Radio (Armenia)"