Fete de la Musique

Fete de la Musique (2011)

«Կենդանի երաժշտության տոն» Հայաստանում՝ հունիսի 21-ին

«Երաժշտության միջազգային տոնն» առաջին երաժշտական միջոցառումն է, որը նշվում է միջազգային մասշտաբով: Այն սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին` ամառվա  ամենաերկար գիշերը` դառնալով հեթանոսական գիշերվա Սեն Ժանի ավանդական հին տոնակատարությունների շարունակություն: Միջոցառման համար սկզբում նախատեսված էր 30 րոպե, որի ընթացքում ֆրանսիացի երաժիշտները փողոցում պետք է ներկայացնեին իրենց երաժշտական արվեստը, սակայն կես ժամանոց պատմությունը վերածվեց «Երաժշտության տոնի»: Ավելին, տարիներ անց տոնի ընթացքը կանոնավորվեց. ստեղծվեց մի համակարգ, որն ակտիվորեն համախմբեց  բոլոր հինգ մայրցամաքները` մասնակցելու այս հրաշալի իրադարձությանը: Այսօր մեծ ժողովրդականություն վայելող այս տոնը նշվում է 110 երկրների 340 քաղաքներում:
2007 թվականն աշխարհում նշանավորվում է «Երաժշտության տոնի» 26-րդ թողարկմամբ, իսկ մեզ համար` Հայաստանի մասնակցությամբ: Երաժշտության տոնը ֆրանսիական նախաձեռնություն է, ուստի այս տարի մեր երկրում գործընթացին սկիզբ դնելով` համակարգողի դերն ստանձնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, իհարկե` Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն թաղապետարանի և«Նարեկացի» արվեստի միության օգնությամբ:
Եվ այդպես դարձավ ավանդույթ, արդեն յուրաքնաչյուր տարի հունիսի 21-ին հայերը նույնպես նշում են այդ տոնը. բացօթյա անվճար համերգներ, որտեղ երաժշտական տարբեր ոճերը ողջունելի են:
«Երաժշտության տոն. «Տոնիր երաժշտությունը» — այս է «Երաժշտության տոնի» գաղափարախոսությունը, որի շուրջ համախմբվում են պրոֆեսիանալ և արհեստավարժ երաժիշտներ: Այն բաց միջոցառում է և հանդիսանում է փոխանակումների ու հայտնագործությունների աղբյուր. երաժշտությունն ամենուր է: Ի դեպ, այս տոնի շնորհիվ Ֆրանսիայում հայտնաբերվեց տեխնո-էլեկտրո ոճի երաժշտությունը, երբ տարբեր երաժիշտներ եկան իրենց երաժշտական կարողությունները խառնելու, միաձուլելու և նոր ոճեր ստեղծելու, քանի որ նմանատիպ երաժշտությունը հիմնականում ստեղծվում էր երաժշտական ակումբներում, որտեղ հանդիսատեսի թիվը սահմանափակ էր:
Այնպես որ, կայանալիք միջոցառումը բոլոր ոճերի երաժշտության սիրահարներինն է, և նպատակը մեկն է` ժողովրդական դարձնել երաժշտական պրակտիկան` ձգտելով ամենատարբեր երաժշտական արտահայտչամիջոցներով մերձեցել երիտասարդներին և տարեցներին: Մնում է` այդ օրն ընդամենը շրջել երևանյան փողոցներով և գտնել ձեր ճաշակին համապատասխան երաժշտություն: Իսկ եթե տանն ունեք երաժշտական գործիք, առանց վարանելու վերցրեք այն և ընկերների հետ ինքներդ էլ մասնակիցը դարձեք «Երաժշտության տոնին»: Նվագեք, երգեք, տոնեք երաժշտություն: Հենց այստեղ, իրոք տեղին կլինի ասել` Առաջ Հայաստան, հունիսի 21, դեպի «Երաժշտության տոն»:

Հեղինակը՝ Ռուզան Պետրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am Joe-Biden-2021

Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am Mtorumner-bnutyan-masin-Karen-Apoyan

Մտորումներ բնության մասին… Կարեն Ափոյան

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան