Festival de musique baroque d’Ambronay 2014: Célébrations !

Festival de musique baroque d’Ambronay 2014: Célébrations !

Festival de musique baroque dAmbronay 2014

Ամբրոնեյի փառատոնը շարունակում է սովորության համաձայն յուրաքանչյուր աշուն բարոկկո երաժշտության սիրահարներին նվիրել փառատոնային տպավորիչ օրեր: Այս տարին  բացառիկ է՝  նշվում է Մշակութային Հանդիպման Կենտրոնի (centre culturel de rencontre) 10-ամյակը և փառատոնի հրատարակման 35-ամյակը:
Ասել է, թե՝  2014թ.-ի փառատոնը տեղի է ունենում “Celebrations” խորագրի ներքո:

Անվանումը տոնական է և նպաստում է տոնն իսկապես ամբողջովին վայելելուն: Ընտրված ծրագիրն էլ բացառիկ է. Յոհան Սեբաստիան Բախ «Կիրք ըստ սուրբ Հովհաննեսի», Վիվալդի «Տարվա եղանակներ», Մոցարտ «Ռեքվիեմ», Հենդել «Իսրայելը Եգիպտոսում» օրատորիա …
Ամբրոնեյի փառատոնը հատկանշական է նաև նրանով, որ ամեն տարի բարոկկո երաժշտության սիրահարներից բացի իր շուրջն է հավաքում նաև բազմաթիվ կամավորների, ովքեր մեծ սիրով միանում են՝ իրենց ներուժը ներդնելով փառատոնի իրականացման մեջ:
Ինտենսիվ եռանդ, պատրաստակամ նվիրվածություն և գործին վարպետորեն տիրապետում. անհնար է չնկատել անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքը:
Բացի այդ, նաև ակնհայտ է երաժշտական կողմը՝  ժանրերի բազմազանություն (բարոկկո, ջազ, տանգո, երգչախմբային, դասական երաժշտություն…)` միաձուլված մշակույթային տարբեր նախագծերի և միջնադարյան բացառիկ կառույցների աքուստիկային:

2014թ.-ին  համերգները նույնպես բազմաթիվ են՝ բաղկացած 4 week-end-ից: Փառատոնը կգործի սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 5-ը:
2-րդ week-end-ի բացումը եղավ սեպտեմբերի 18-ին, Ռոն Ալպ տարածաշրջանում սփռված փոքրիկ գյուղերից մեկի 8-15-րդ դարերին պատկանող Saint Maurice de Gourdans գոթիկ եկեղեցում: Այն նվիրված էր Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի՝ Յոհան Սեբաստիան Բախի երկրորդ որդու մահվան 300-րդ տարելիցին, որն իր ժամանակաշրջանի նույնքան մեծ կոմպոզիտորներից է:

Համերգի ժամանակ Ալին Զիլբերայխի կատարմամբ (կլավեսին, ֆորտեպիանո, Aline Zylberajch- pianoforte & calvecin) հնչեց Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի ստեղծագործություններից ընտրված հրաշալի փունջ և զուգահեռ ներկայացվեց կոմպոզիտորի ստեղծագործական ուղին ու պատմությունը:

Եկեղեցու հնադարյան պատերի մանրանկարչության, ֆորտեպիանոյի ու կլավեսինի ձայների համադրությամբ բարոկկո երաժշտության ակուստիկ ձայնը հաճելի էր հանդիսատեսին:

Հաջորդ օրվա համերգը նվիրված էր հենց Յոհան Սեբաստիան Բախին:  “Concert etranger” օտարերկրացի երիտասարդ երաժիշտներից բաղկացած երգչախումբը, որը Փարիզից է ու ղեկավարում է դիրիժոր Իտայ Ժեդլեն (Itay Jedlin), ներկայացրեց Բախի «Կիրք ըստ սուրբ Հովհաննեսի» (“Passion Selon Saint Jean”) գրքույկը` Բարթոլդ Հենրիխ Բորկի (Barthold Heinrich Brockes), Քրիստիան Հենրիխ Պոստելի (Christian Heinrich Postel) և Քրիստիան Վեյզի (Christian Weise) հոգևոր սփիրիչուելս պոեզիայի հիման վրա, ինչպես նաև՝ մի քանի լյութերական խմբերգության 16-րդ ու 17-րդ դարերի և «Ավետարան ըստ Հովհաննեսի» կտորից (“Evangile de Jean”):

Այս ստեղծագործությունը Բախը ձեռնարկել է 1723թ.-ին: Առաջին անգամ այն կատարվել է հաջորդ տարի՝ Լայպցիգի Սուրբ Թոմաս եկեղեցում: Հետո այն ներկայացվել է մի քանի անգամ փոփոխված տարբերակով Բախի մահվանից առաջ:

Տպավորիչ էր Les Musiciens du Louvre Grenoble “Le Son du Ciel et des Ténèbres” ջազ բարոկկո համերգը՝ ֆրանսիական  խմբի կատարմամբ՝ համադրված դասական երաժշտության և ջազային իմպրովիզացիոն էլեմենտների հետ: Այն տեղի ունեցավ Ամբրոնեյի “Chapiteau d’Ambronay” վրան-համերգասրահում: Բացումը Դոմենիկո Սկարլատտիի Սիմֆոնիա N3-ով էր:

Դասական երաժշտության գործիքների բարոկկո հնչյունների, ռոքի անբաժան հարվածային գործիքի հարվածների և սաքսոֆոնի ջազային իմպրովիզացիոն էլեմենտների միախառնումը շատ հետաքրքիր արդյունք էր տվել: Գուցե սա ջազային երաժշտությունից հեռու մարդու ականջին մի փոքր տարօրինակ թվար, բայց, կարծես, ջազը նպաստել էր երաժշտական գործիքների մի տանդեմի ՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, բաս, կլավեսին, դաշնամուր, կլառնետ, սաքսոֆոն, հարվածային գործիքներ ու բարոկկո ջազ երաժշտության իմպրովիզացիա դասական հայտնի կոմպոզիտորի ստեղծագործություններից՝ Հենդել, Գլյուկ, Ֆալվետի.. :
Մի խոսքով, հրաշալի համերգային ելույթ՝ ջազի ու բարոկկոյի երկխոսությամբ:

Հաճելի երեկո եղավ կրկին Ամբրոնեյի վրան-համերգասրահում` “Chapiteau d’Ambronay”-ում: Այս անգամ «Կակտուս» երաժշտական հեքիաթ-ներկայացումն էր, որի թեման բացակայությունն էր: Այն հանդիսատեսին ընկղմում էր մի փոքրիկ տղայի երևակայական աշխարհի մեջ, որը պիտի հաղթահարեր իր վախերը:

— Մամա, շըըը՜շ, բայց մամա, շըըը՜շ.. , — այսպես էր սկսվում հեքիաթը:
Բարոկկո երաժիշտների ու երգիչների, տենորի ու սոպրանոյի, երաժշտական գործիքների՝ ֆլեյտայի, ալտի, ջութակի, գամբայի, ուդի գերակշռող միջավայրում հեքիաթասացը ներկայացումը դնում է պոետիկ հարթության վրա և պատմում փոքրիկ տղայի՝ Լեոյի մասին:
Իսկ երաժշտությունն ու արտիստների բեմական ներկայացումն օգնում են հեքիաթասացին ավարտին հասցնել  հեքիաթի պատմությունը՝ փոքրիկ Լեոյի վախերի մասին:

2-րդ week-end-ի փակումը եղավ Հենդելի «Իսրայելը Եգիպտոսում» հայտնի օրատորիայով՝ Անգլիայից ժամանած ինտերնացիոնալ երաժիշտներից բաղկացած նվագախմբի և երգչախմբի կատարմամբ, խմբավար և դիրիժոր՝ Ռոյ Գուդմեն:
Համերգը 3 մասից էր բաղկացած: Առաջին մասը կոչվում էր «Իսրայելցիների ողբը Հովսեփի մահից հետո» (“Լamentations de Israélites à la mort de Joseph”): Այն թաղման օրհներգ է՝ նվիրված Կարոլին թագուհուն 1937թ.:

2-րդ մասը կոչվում էր «Փախուստ» (“L’Exode”), իսկ 3-րդ մասը՝ «Կանտատ Մովսեսին» (“Le Cantique de Moise”):
Ամբրոնեյի փառատոնը, շարունակելով պահպանել իր ավանդույթը, Լիոնում նույնպես տարածեց բարոկկոն. այս անգամ՝ Մոցարտի «Ռեքվիեմը»:

Դե ինչ, խորագրին չդավաճանելով՝ տոնական տրամադրությամբ՝ գինու գավաթով նշում ենք Ամբրոնեյի փառատոնի 35-րդ հոբելյանական տարին և ասում մեր շնորհավորանքները:
Մինչև հաջորդ տարի:

Ռուզան Պետրոսյան
Ֆրանսիա (Ամբրոնեյ), 2014թ.

Հեղինակը՝ Ռուզան Պետրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am Joe-Biden-2021

Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am Mtorumner-bnutyan-masin-Karen-Apoyan

Մտորումներ բնության մասին… Կարեն Ափոյան

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան