Արթուր Աբրահամը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը
Բեռլինի «O2 World» մազապալատաում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը: 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ Արթուր Աբրահամը հաղթեց` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

