«Խարկովում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ինչի հետեւանքով զոհվել է 2, եւ վիրավորվել՝ 9 մարդ, քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ: Սկսվել են հակաահաբեկչական հատուկ գործողություններ»,- տեղեկացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:
Մայդանի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ գործի է դրվել կառավարվող պայթուցիկ սարք: Ձերբակալվել է 4 անձ, առգրավվել է զենք-զինամթերք, այդ թվում՝ նռնականետ:
«Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Ուկրաինայում իրականացվող ահաբեկչական արշավի եւ երկրի արեւելքի ագրեսիայի պատվիրատուներն ու կազմակերպիչները նույնն են»,-ընդգծել է Տուրչինովը: