Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հաջորդ օրը հարյուրավոր մարդիկ կլցնեն Թումոն՝ մասնակցելու տեխնոլոգիաները և հայկական երաժշտությունը տոնող երկու աննախադեպ համաժողովների: Զուգահեռ միջոցառումները կվարեն Թումոյի խորհրդի անդամներ Րաֆֆի Գրիգորյանը և Սերժ Թանգյանը:
HIVE համաժողովը կներառի դասախոսություններ, ինտերակտիվ աշխատարաններ և հնարավորություն անձնական հանդիպումներ ունենալ խոսնակների հետ:
Միևնույն ժամանակ՝ երաժշտասերներն ու մասնագետ երաժիշտները կմասնակցեն Երաժշտության համաժողովին: Սերժ Թանգյանի ղեկավարությամբ համաժողովի ընթացքում հայտնի արվեստագետներ և կոմպոզիտորներ կքննարկեն ցեղասպանության 100-ամյակին հաջորդող հայկական երաժշտության նոր մոտեցումները: