www.onlineradio.am frode-berg

ՖՐՈԴ ԲԵՐԳ. «Լուծումը բանակցելն է»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան այցելած տարբեր ազգության հանրահռչակ անձանցից և պետական գործիչներից բացի այցելել են նաև պարզապես սովորական մարդիկ, ովքեր կիսում են մեր ցավը: Առիթ ունեցանք զրուցելու նրանցից մեկի՝ ազգությամբ նորվեգացի, զինվորական Ֆրոդ Բերգի հետ, ով արդեն 6 տարի է ապրիլի 24-ին այցելում է Հայաստան:
— Ինչպե՞ս առաջացավ հետաքրքրությունը հայերի, Հայաստանի և Հայոց ցեղասպանության հանդեպ:
— Դրդապատճառը մասնագիտական էր: Վերջին 24 տարին՝ մինչ թոշակի անցնելս, սահմանապահ եմ եղել ռուս-նորվեգական սահմանին: Հայաստան եկա սեփական աչքերով տեսնելու հայ-թուրքական խնդրահարույց սահմանը: Ես «կոնֆլիկտային սահմանների» մեծ սիրահար եմ (խմբ. — ծիծաղում է):
Երբ առաջին անգամ եկա՝ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեի: Հայոց ցեղասպանությունն ինձ շատ հուզեց, հատկապես երբ տեղեկացա, թե հայրենակիցս` հռչակավոր ճանապարհորդ Ֆրիտյոֆ Նանսենը, որքան մեծ նվիրումով է մոտեցել հայ ազգին ցեղասպանությանը հաջորդող տարիներին: Ձեռք բերեցի անգլերեն գրքեր հայոց պատմության մասին և որոշ չափով օգտվեցի նաև համացանցից: Այդպես ավելացրեցի գիտելիքներս Հայաստանի վերաբերյալ:
— Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Նորվեգիան դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը:
— Կարծում եմ՝ դեռ շատ վաղուց պետք է ընդունած լիներ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած տնտեսական կապերն ու ՆԱՏՕ-ի անդամ լինելն են, որ թույլ չեն տալիս դա անել:
— Որքանո՞վ են նորվեգացիները տեղեկացված Հայոց ցեղասպանության մասին:
— Այս օրերին Նորվեգիայի ԶԼՄ-ները մշտապես անդրադառնում են այս հարցին: Սա մասնակիորեն է ապահովում տեղեկատվությունը: Նորվեգիայում կան երկուսից երեք հազար հայեր և իրենք էլ հեռուստատեսությամբ պատմում են Հայոց ցեղասպանության մասին: Առհասարակ, նրանք բոլորն էլ ինտեգրված են Նորվեգիայի հասարակության մեջ, շատ խելացի ու աշխատասեր մարդիկ են, լավ են տիրապետում նորմանդերենին: Նորվեգիայում մենք կազմակերպել ենք Հայոց Ցեղասպանության մասին պատմող մի շարք շնորհանդեսներ: Հետագայում էլ պատրաստվում եմ իրականացնել բազմաթիվ ծրագրեր` հիմնվելով Ֆրիտյոֆ Նանսենի աշխատությունների վրա:
— Որպես սահմանապահ, ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների լուծման հնարավորությունը:
— Կարծում եմ՝ այս հարցի միակ լուծումը մեկ սեղանի շուրջ բանակցելն է: Նորվեգիայում մի համաժողովի ժամանակ ինքս կազմակերպել եմ հանդիպում մեկ սեղանի շուրջ հայերի և ադրբեջանցու միջև: Հետևաբար՝ դա հնարավոր է ազդեցիկ միջնորդի առկայության դեպքում: Այդ միջնորդը կարող է Ռուսաստանը լինել:
— Ինչ եք կարծում` ե՞րբ վերջապես Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը:
— Ես լավատես եմ՝ կանխատեսում եմ 3-5 տարի: Ադրբեջանի համեմատ՝ Թուրքիայի հետ հարցերն ավելի հեշտ կպարզաբանվեն:
— Պարոն Բերգ, հայ-թուրքական սահմանը տեսնելուց հետո ցանկություն չե՞ք ունեցել տեսնելու հայ- ադրբեջանականը:
— Իհարկե: 2014թ.-ի ամռանն այցելեցի Ղարաբաղ: Տեսա ղարաբաղյան հողերը և շատ տպավորվեցի: Հիացա հատկապես Տիգրանակերտով:
— Իսկ Երևանում ո՞րն է ձեր ամենասիրելի վայրը:
— Այստեղ ամենից շատ սիրում և մշտապես այցելում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երեկոները սիրում եմ քայլել Հանրապետության հրապարակով և զմայլվել Երգող շատրվաններով: Հայաստանում շատ եմ տպավորված Խոր Վիրապով:
— Շնորհակալությու՜ն հարցազրույցի և Ձեր գործունեության համար, պարոն Բերգ: Վստահ եմ էլի կայցելեք Հայաստան:
ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան