Օբերհաուզենը Գերմանիայի քաղաքներից է Ռուհր (Ruhr) տարածաշրջանի Emscher գետի ափին, որը գտնվում է Դյուզբուրգ (Duisburg) և Էզեն (Essen) քաղաքների միջև:
1954թ.-ից քաղաքն սկսեց հյուրընկալել կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, իսկ 1982թ.-ին Օբերհաուզենի մանիֆեստի հեղինակներն արժանացան Deutscher Filmpreis-ի կողմից մրցանակի:
Այսօր արդեն 62 տարի է, ինչ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն ամեն տարի մայիսի 5-10-ն իր շուրջն է հավաքում կարճամետրաժ ֆիլմերի թե՛ սիրահարների, և թե՛ ֆիլմարտադրողների:
Առաջին այցից միանգամից ակնհայտ է դառնում օբերհաուզենցիների սերն ունեցած արվեստի հանդեպ: Քաղաքը շատ ակտիվ է մշակութային միջոցառումներով՝ հատկապես փառատոնի ժամանակահատվածում չափազանց ակտիվություն է նկատվում: Փողոցում իշխում է տոնական մթնոլորտ, տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած հյուրերը վայելում են ոչ միայն բացօթյա սրճարաններում հնչող կենդանի երաժշտությունն, այլև՝ տարբեր կինոթատրոններում ֆիլմեր և ներկայացումներ: Ակտիվություն, եռուզեռ, աշխուժություն, վազք, հերթեր ու հերթեր կինոթատրոններում: Սա խոսում է այն մասին, որ Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը մեկնարկվել է:
Փառատոնի բացումը տեղի ունեցավ Օբերհաուզենի “Lichtburg Filmpalast” կինոթատրոնում: Ծրագիրն ընդգրկուն էր և բազմաժանր. ներկայացված էին անիմացիոն, դոկումենտալ, էքսպերիմենտալ, ավանգարդ և այլ ժանրերի կարճ ֆիլմեր: Այն նաև շատ լավ «տանդեմ» էր երիտասարդ և բարձր տարիքի հեղինակների համար:
Փառատոնի հետաքրքրություններից մեկն էլ այն էր, որ հանդիսատեսը պարզապես չէր դիտում ֆիլմ, որի հեղինակի մասին տեղեկացվել էր բուկլետներից կամ աֆիշներից, այլ ուներ հնարավորություն յուրաքանչյուր կինոդիտումից հետո դեմ առ դեմ հանդիպել հեղինակին և հարցեր տալ:
Ներկայացված ֆիլմերը չպիտի գերազանցեն. միջազգային արտադրությանը՝ 35 րոպեն, իսկ գերմանականը՝ 45 րոպեն, իսկ MuVi Award-ին ներկայացվածները՝ 15 րոպեն (MuVi Aword-ի մրցանակը 3.500 եվրո է): Թույլատրվում է մրցույթի ներկայացնել ցանկացած ֆիլմ՝ սկսած մանկականից մինչև երիտասարդական:
Մայիսի 10-ից սկսած Օբերհաուզենում ցուցադրվում է 55 երկրից ժամանած 550 ֆիլմ: Փառատոնն ունենում է 54 երկրներից գրանցված 1.200 այցելու:
Փառատոնի շրջանակներում անց են կացվում նաև սեմինարներ:
Ի վերջո, դիտումներից հետո հայտնի դարձան հաղթողները:
18th MuVi Award-ի առաջին մրցանակակիրը Andreas Hofstetter-ն է՝ Գերմանիայից: Նա All Day կարճամետրաժ ֆիլմի համար արժանացավ 2.000 եվրոյի:
Երկրորդ մրցանակակիրը դարձյալ Գերմանիայից էր, Guillaume Cailleau-ն Organ Movement ֆիլմի համար արժանացավ 1.000 եվրոյի:
Հատուկ Հիշատակման արժանացավ Գերմանիայից Susanne Steinmaßl -ը Perry (Aloa Input) ֆիլմի համար:
Իսկ MuVi Aword օնլայն քվեարկության արդյունքից ընտրված Jan Bonny -ի Boogieman ֆիլմն ստացավ 500 եվրո մրցանակ:
Գրան պրիի արժանացավ Շվեյցարիայից Louise Carrin-ի Venusia ֆիլմը:
* Մնացած մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ այստեղ :
Դե ինչ, ավարտվեց ևս մեկ փառատոն:
Շնորհավորում ենք հաղթողներին, իսկ մասնակիցներին կոչ անում շարունակել նոր գաղափարներով հանդես գալ:
Մինչ հաջորդ տարի՝ Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն:
Պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
2016, Հայաստան, Երևան