Էդուարդ Արտյոմի Մարկարով — ծնվել է 1942թ. հունիսի 20-ին, Բաքվում: Հայրը՝ Արտյոմ Մարկարովը, նույնպես եղել է հայտնի ֆուտբոլիստ և Էդուարդի առաջին մարզիչը: Հոր հետքերով գնալով՝ նա ամեն օր ֆուտբոլ էր խաղում: 14 տարեկանում սկսել է մարզվել Բաքվի «Լոկոմոտիվում»:
1961թ. Մարկարովին նկատում է Բորիս Արկադևը և հրավիրում «Նեֆտչի»: Հենց այդ տարի էլ Մարկարովը հրավիրվում է ԽՍՀՄ Երիտասարդական հավաքական:
Չնայած ֆուտբոլիստի հաջող ելույթներին, հազվադեպ էր հրավիրվում Հավաքական: Նա մասնակցել է 1966թ.-ի աշխարհի առաջնությանը: 1960-ականներին Մարկարովին հետապնդում էին վնասվածքները, ինչը շատ էր խանգարում ֆուտբոլիստին: Նա որոշում է փոխել թիմը, և 1971թ.-ին տեղափոխվում Երևանի «Արարատ»: Այս թիմում է Մարկարովն անցկացրել իր կարիերայի ամենահաջողված հատված: Սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, դարձել է ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր, ոսկե և արծաթե մեդալակիր առաջնությունում, այնուհետև՝ որպես մարզիչ, գրանցել հաջողություններ: 1974թ.-ին Գերդ Մյուլլերի հետ դարձել է Եվրոպական չեմպիոնների գավաթի լավագույն ռմբարկու: 1976թ.-ից գլխավորել է «Արարատը»: Այդ տարի երևանյան թիմն առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը: 1979թ.-ին մեկնել է Ալժիր՝ Գիտության և Սպորտի Ինստիտուտում դասավանդելու:
1995-1999թթ. աշխատել է Լիբանանում՝ գլխավորելով «Օմենման» ակումբը: 2008թ.-ից սկսած աշխատել է «Կիլիկիայում»: 2010թ.-ից Երևանի «Միկայում» զբաղեցնում է տարբեր պաշտոններ: