«ՌՈԶ-appetit». Բրազիլական խոհանոց («Ամպանադա» մսով կարկանդակ. բաղադրատոմս)

Բրազիլիայի խոհանոցը Հարավային Ամերիկայում համարվում է լավագույններից մեկը: Այստեղ առկա են և հնդկական աբորիգենների կծու, և պորտուգալական ու ֆրանսիական նրբահամ ուտեստները: Առհասարակ, Բրազիլիայի խոհանոցը կազմված է երեք խոհանոցներից` հնդկացիների, պորտուգալական և աֆրիկյան: Բայց, այնուամենայնիվ, բրազիլական խոհանոցն ամբողջությամբ բնութագրել հնարավոր չէ: Տարբերվում են նույնիսկ առանձին նահանգների ուտեստները: Օրինակ, Բրազիլիայի հյուսիսում պատրաստում են «Տակակո նո տուկուպի»` սոուսով մակարոն` չորացրած ծովախեցգետնով ու ջամբոյով և ջրային կոտեմի նման բույսով, որը «կտրում է լեզուդ»: Ինչպես նաև` «Մունգուզու»` կոկոսի քերուկով եգիպտացորենի հացահատիկ:

Հյուսիս-արևելքում հայտնի են այլ ուտեստներ. «Կարնե դե սոլ»` արևի տակ չորացրած միս, որը պահվում է երկար ժամանակ, «Կոկոսի կաթով օմար», և այլն:
Բրազիլիայում միսը պատրաստում են ձիթայուղով: Այն ավելացնում են նաև աղցաններին: Բրազիլիայի ազգային ուտեստները կծու են և աղի. դա նորմալ է տաք կլիմայի երկրների համար: Սակայն, Բրիզիլիայի համար առանձնացնենք մեկ ուտեստ՝ «Ֆեյժոադան»: Այն պատրաստում են լոբուց, մսերի տարբեր տեսակներից, համեմունքներից, մանիոկի ալյուրից: Մատուցում են կաղամբով, նարնջի շերտերով, կծու սոուսով և բրնձով: Այս ազգային ուտեստն ունի իր պատմությունը. այն 300 տարի առաջ ստեղծել են ստրուկները: Նրանք տերերի ընթրիքից մնացած խոզի մսի կտորները խառնել են լոբու հետ և կերել: Ժամանակի հետ ուտեստը փոփոխությունների է ենթարկվել: Պրտուգալացիներն ավելացրել են նրբերշիկն ու երշիկը, հնդկացիները` ֆարոֆու (մանիոկի ալյուրի և կարագի խառնուրդ): «Ֆեյժոադեի» հետ միշտ մատուցվում է ազգային` «Կայպերինյո» ըմպելիքը` օղու, կիտրոնի և շաքարավազի խառնուրդ է:
Սուրճը դարձել է Բրազիլիայի հյուրասիրության սիմվոլը: Իսկական բրազիլացին օրական խմում է 30 բաժակ սուրճ: Դրա պատրատումն ամբողջ մի արարողակարգ է: Այն սկսվում է մաքուր սպասքից, թարմ ջրից, ճշգրիտ չափսերից: Իսկական բրազիլացին թույլ չի տա, որ սուրճը եռա:
Բրազիլիայի սիրելի ըմպելիքներից են.
«Մաստեն», որ մատուցվում է հատուկ երկաթե բաժակով և ձողիկով: Այն ունի պատրաստման հատուկ եղանակ: Թեյի այս տեսակը շատերի սիրելի ըմպելիքն է:
«Կաշասան» — օղի է՝ վերամշակված տրոսնիկայի սպիրտից։
«Կայպիրինան» — կոկտեյլ է՝ պատրաստված կաշասիից, լիմոնի հյութից, շաքարավազից և սառույցից։
«Գուարանան» — սառը խմիչք է՝ պատրաստված գուարանների պտուղներից։
Բրազիլացիները սիրում են լավ ուտել և նրանց ուտեստները սովորաբար սննդարար են և կազմված են տարբեր համեղ բաղադրատարրերից: Բոլորին հուզում է, թե ինչ են ուտում բրազիլացիները, որ նրանց հաջողվում է պահպանել գեղեցիկ կառուցվածքը:

Ներկայացնեմ բրազիլական ճաշատեսակներից մի քանիսը.
«Մանդիոկան» պատրաստվում է բրազիլական մի բույսի՝ հացարմատի արմատից: Կարտոֆիլի նման՝ հացարմատի արմատը ևս կլպելուց հետո կարելի է խաշել կամ տապակել: Եթե բրազիլական ռեստորանների ճաշացանկում աչքովդ ընկնի «mandioca frita» արտահայտությունը, իմացիր, որ սա կարտոֆիլի «Ֆրիի» նման ճաշատեսակ է: «Մանդիոկան» պատրաստվում է նաև զեյթունի ձեթով ու «Պարմեզան» պանրով: Հացարմատի արմատը կարող է աղացվել և օգտագործվել իբրև համեմունք՝ ձկով, բրնձով, մսով պատրաստված մի շարք կերակրատեսակներում: Հացարմատի այս տեսակը կոչվում է «ֆարոֆա»:
«Պաստելներն» աշխարհի տարբեր ծայրերում տարբեր կերպ են պատրաստվում: «Բրազիլական պաստելները» նման են ծրարների: Խմորից պատրաստված այս «ծրարների» մեջ տարբեր բաղադրատարրեր են լցնում, ապա՝ տապակում: Կարելի է խմորը լցոնել բանջարեղենով, պանրով կամ մսով: Դրանց մեջ կարելի է նաև քաղցր ջեմ լցնել և ուտել՝ իբրև աղանդեր: Դրանք վաճառվում են ճաշարաններում և փողոցային վաճառքի կետերում:
«Չուռասկոն» բրազիլական հայտնի խորովածն է: Քաղաքում կան բազում չուռասկերիաներ՝ խորովածանոցներ: Ցանկանում ես մոտիկից ծանոթանալ Բրազիլիայի ազգային խոհանոցի՞ն՝ այցելիր «Չուռասկերիա», որտեղ մի շարք մատուցողներ շամփուրից անմիջապես ափսեիդ մեջ կկտրատեն միսը: «Չուռասկոն» պատրաստվում է խոզի, հավի, այծի մսից և նրբերշիկից:
«Ակարաժեն» տարածված է Բահիա նահանգում, որտեղ գերիշխող է աֆրո-բրազիլական մշակույթը: Այնտեղի փողոցներում սպիտակազգեստ կանայք մի շարք այլ կերակրատեսակների կողքին վաճառում են նաև «ակարաժե»: Սա ձիթաբլիթ է, որը պատրաստվում է ոլոռից: Այնքան է տապակվում, մինչև դառնում է ոսկեգույն երանգով խրթխրթան բլիթ: Այն կարող է լցոնվել բալատրենիով, բամիայով, տապակած ծովախեցգետնով, սոխով և համեմով: Այս ամենին ավելացվում է տաք սոուս՝ պատրաստված «մալագետա» տեսակի պղպեղից:
«Ասաին» բրազիլական ամենահամեղ կերակրատեսակներից է: Այնուամենայնիվ, քչերին է հայտնի, որ այն հենց բրազիլական է: «Ասաիի» հայտնի տեսակներից մեկն օշարակն է: Այն փոքրիկ բաժակներով վաճառվում է փողոցներում և ռեստորաններում: Ռեստորաններում վաճառվող «Ասաիի» մեջ սովորաբար լինում են գրանոլա և մրգեր:
«Կոխիաները» փողոցային սննդի հայտնի տեսակ են Բրազիլիայում, սակայն դրանք հաճախ մատուցվում են նաև ռեստորաններում: Կոխիաների վերին շերտը խրթխրթան է, իսկ այդ շերտի տակ ավելի փափուկ խմոր է: «Կոխիաները» լցոնված են տարբեր ախորժաբեր համեմունքներով՝ հավի մսով, երբեմն նաև պանրով:
Այս ամենն ուտելուց հետո հաստատ կծարավես: Ծարավը հագեցնելու և տրամադրությունը բարձրացնելու համար փորձիր բրազիլական հայտնի «Կաշասա» խմիչքը:

—————————————
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
«Ամպանադա» մսով կարկանդակ (բրազիլական)»
Կարագը, ալյուրը, դեղնուցները, կաթը, աղը խառնել փայտե գդալով: Խմորը փաթաթել սրբիչով ու թողնել մեկ օր: Միսը մանր կտրատել, սոխը աղալ, դնել եփվելու: Ավելացնել քաղցր պղպեղը, ալյուր, ջուր կամ արգանակ:
Ալյուրը ջրով կամ արգանակով բացել, հետո ավելացնել մսին: Խմորը բացել, խմորե շրջանակներ պատրաստել կամ բաժակով կտրել: Ամեն շրջանակի վրա դնել միջուկ, երկու  խաղողի հատիկ, պինդ խաշած ձվի շերտ, ձիթապտուղ: Ձևավորվել ինչպես կարկանդակներ և դնել տաք ջեռոցը: Թխել 5-6 րոպե:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
———————-
Հաղորդավար՝ Ռոզա Ավագյան

Յուրաքանչյուր շաբաթ ժ. 15:00-ին (կրկնությունները. շաբաթ ժ. 19:00-ին և ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «ՌՈԶ-appetit» հաղորդաշարն է՝ Ռոզա Ավագյանի հետ:
—————————————————
Խոհանոցն ազգային առանձնահատկությունների արտահայտման ևս մեկ միջոց է:
Փորձիր. թող անուշ լինի:

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Ռոզա Ավագյան

Տես նաև

www.onlineradio.am eritasard-groghner-armen-mkheyan

«Երիտասարդ գրողներ». Արմեն Մխեյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am eritasard-groghner-arlen-shahverdyan

«Երիտասարդ գրողներ». Առլեն Շահվերդյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am hamagortsakcutyan-avart-egga

«Օնլայն Ռադիոն» դադարեցնում է ԵԳԳԱ-ի հետ համագործակցությունը

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան