Բնական և ներդաշնակ. այն համարվում է աշխարհի ամենաառողջ խոհանոցը: Այն ցածր կալորիականություն է պարունակում, հարուտս է երկաթով և պրոտեինով, բայց աղքատ է խոլեստերինի և ճարպերի տարբեր տեսակների տեսանկյունից: Մյուս խոհանոցների հետ համեմատած այն գրեթե զերծ է համեմունքներից, հիմնված է բրնձի, սոյայի մթերքների (միսո, տոֆու), ձկան, ծովամթերքների, ջրիմուռների և բանջարեղենի վրա: Հայտնի է իր պարզ, գեղեցիկ ձևավորված ուտեստներով, որտեղ բաղադրիչներից և ոչ մեկը մյուսի համը չի փոխում: Ճապոնական խոհանոցը համարվում է երկարակեցության խոհանոց: Այս խոհանոցի յուրահատկությունը, տարբերվող առանձնահատկությունը յուրաքանչյուր մասնիկին մեծ ուշադրություն դարձնելն է:
Ճապոնական խոհարարները պատրաստում են միայն թարմ բաղադրիչներից, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ուտեստ դառնում է բնության մի մասնիկ: Յուրաքանչյուր ճաշատեսակի հիմնական մասը բրինձն է: Կլիման ամբողջ Ճապոնիայում շատ նպաստավոր է մեծ պահանջարկ ունեցող այս բույսի աճեցման համար:
Հավանաբար աշխարհի ոչ մի խոհանոցում այսքան ուշադրություն չեն դարձնում մատուցմանն ու հյուրասիրությանը: Ուշադրություն են դարձնում նաև սննդի ձևավորմանը: Օրինակ` սուշին և սաշիմին ձևավորում են ծաղիկներով, բույսերով և տերևներով:
Հիմա ներկայացնեմ ճապոնական վարվեցողության կանոնները
• երբեք մի փոխանցեք ուտելիքը այլ անձի ձեր փայտիկներով (դա կապված է բուդդիստական թաղման արարողության հետ, որի ժամանակ մասնակիցները փոխանցում են դիակիզման վառարանում այրված մարմնի մոխիրով աճյունասափորը): Եթե ուզում եք փոխանցել ձեր ուտելիքը մեկ ուրիշի՝ փոխանցեք նրան ձեր ամբողջ ափսեն, և թույլ տվեք որ նա ինքն ընտրի:
• եթե պատրաստվում եք միասին ուտել միևնույն ճաշատեսակից, ապա օգտագործեք ձեր փայտիկների երկու ծայրերն էլ
• սուշի կարելի է ուտել ձեռքերով, սաշիմին` միայն փայտիկներով
• մի բռնեք փայտիկները մեջտեղից՝ միշտ աշխատեք բռնել դրանք վերջին մասից
• երբեք մի օգտագործեք փայտիկները ձեզ մոտ դրված ուտեստը քաշելու համար
• մի կծեք ուտեստի մի մասն ու հետո մնացածը դրեք ափսեի մեջ: Եթե ինչ-որ բան դրել եք բերանը՝ կերեք այն
• դանակ մի խնդրեք
• ուտելուց հետո փայտիկները հենեք հաշիոկիին, ամենաճիշտը` սուշի բարին ուղղահայաց, երբեք փայտիկներն ուղիղ սեղանի մի դրեք
• երբեք փայտիկները հետ մի դրեք ձեր ափսեի մեջ (այս դեպքում նույնպես ճապոնացիները դա նմանեցնում են թաղմանը)
• աշխատեք ուտել ձեր ափսեում եղած ամբողջ բրինձը, նույնիսկ ամենափոքր բաժին ուտելիք թողնելն անտակտություն է, բրինձը թողնելը` բացարձակ անտակտություն (իրականում այս արգելքը միայն Ճապոնիայում է գործում)
• ոչ մի դեպքում ծխախոտ մի վառեք, ծխախոտի ծուխը թույլ չի տալիս մյուսներին վայելելու համը և զգալու նրբահամ կերակուրների հոտը: Ավելին, տեղին է այն հոտը, որ օգնում է ճանաչելու՝ արդյոք, ձուկը թարմ է, թե ոչ
• սոյայի սոուսը մատուցվում է ձկան համար. երբեք ամբողջ սուշին դրա մեջ մի թաթախեք
• ապուր կամ պաստա ուտելիս կարող եք ծպպացնել (բայց ոչ ֆրթացնել), կարող եք ափսեն բարձրացնել ձեր բերանի մոտ. սկզբից ուտում եք «կոշտ» տարրերը՝ օգտագործելով փայտիկները, հետո` պարզապես խմում եք մնացածը
• սակեն խմում են ճաշից առաջ կամ հետո, գինին պարզապես չի սազում բրնձին: Ճաշի ժամանակ կարող եք խմել գարեջուր, սպիտակ գինի, թեյ կամ ջուր, ավանդականորեն սակեն մատուցվում է միայն սաշիմիի հետ
• գարեջուրը կամ սակեն լցնում են սեղանի շուրջ նստած բոլոր մարդկանց համար, այդպիսի սովորություն չկա, որ յուրաքանչյուրը խմի իր շշից
• ճապոնացիների կարծիքները բաժանվում են. ոմանք խորհուրդ են տալիս սկսել սաշիմիից, շարունակել սուշիով և վերջացնել բրնձով միսո ապուրով, մյուսները խորհուրդ են տալիս սկզբից ուտել սուշի՝ ձվածեղով և բանջարեղենով, հետո ուտել ինչ ուզեք, իսկ սաշիմին թողնել վերջում ուտելու:
Ճապոնական խոհանոցում մեծ դեր են խաղում նաև թարմ բաղադրիչները` մթերքներն ու սունկը, ծովամթերքը, այս տեսակների բազմազանությունը կախված է տարվա եղանակներից: Ոչ ոք չի կարող պատկերացնել երեկոն ճապոնական ռեստորանում առանց լոլիկի, սմբուկի, ցուկինիի, կանաչ լոբու, սպանախի, կարտոֆիլի: Ճապոնական Վացիու տավարի միսը համարվում է աշխարհում ամենաթանկը: Կենդանիներին հատուկ խնամում են, կերակրում, բարձրորակ խոտով: Հաճախակի նրանց տալիս են թխվածք և գարեջուր: Հայտնի է նաև Շիչիմին՝ որպես չիլի պղպեղ՝ յոթ տարբեր համերով, որը հայտնի հավելում է: Դրանց համերն են. չիլի կարմիր պղպեղը, սպիտակ քունջութի սերմերը, կանեփի սերմը, աղացած կոճապղպեղը և ջրիմուռները: Լավագույն ուտեստներից է համարվում նաև «Սան նակ ջի» կենդանի ութոտնուկը: Ճապոնացիներն այս ուտեստը մատուցում են կենդանի վիճակում: Այն համեմում են ամենատարբեր սոուսներով` կախված գուրմանի ճաշակից: Ութոտնուկն ուտում են կենդանի վիճակում՝ մասնատելով մանր կտորների: Այն թեև թունավոր չէ, սակայն տարեկան նրանցից մահանում է միջինը վեց մարդ, քանի որ այս կենդանին շարժվում է նույնիսկ ուտողի կոկորդում` հասցնելով նրան շնչահեղձության: Այս ուտեստը մատուցվում է ջրի հետ: Ճապոնացիները պատրաստում են ամանորյա բազմազան և խորհրդանշական ուտեստներ` մորի, բրնձի ալյուրից պատրաստում են բլիթներ, թխվածքներ և այլ անուշեղեններ: Ըստ ճապոնական ավանդության երկար մակարոնները երկարակեցության խորհրդանիշ են, լոբին նշանակում է առողջություն, իսկ իրենց ամենասիրելի ուտեստը` բրինձը նշանակում է երջանկություն:
Ճապոնական հիմանական ուտեստներն են` «Հավը ճապոնական ձևով», «Հնդկահավն անանասով», «Տապակած հավը պղպեղով և կանաչ սոխով», «Բանջարեղենները տապակած կծվով և լապշայով», «Խոզի միսը քաղցր և թթու սոուսով»:
Ճապոնիայում շատ տարածված են նաև քաղցրավենիքները, օրինակ.
Տենգուսա ջրիմուռներից պատրաստված ագար- ագարը:
Մանձյու` սրանք փոքր թխվածքաբլիթներ են, որոնց արտաքին շերտը պատրաստված է ցորենի կամ բրնձի ալյուրից, իսկ միջուկը` անկոյի հատիկներից:
Դանգոն` ջրի մեջ եփած լոշիկ է. պատրաստվում է այն կպչուն բրնձի ալյուրից և մատուցվում մի քանի փայտիկի վրա շարած:
Հաջորդը Կասուտերան է` բիսկվիտ է: Այն մյուս բիսկվիտներից տարբերվում է իր պնդությամբ և քաղցրությամբ:
Օսիլուրոն` մատուցվում է մոչի կամ դանգո լոշիկների հետ:
Այստեղ տարածված է նաև շատ թեյ խմելը: Թեյ խմելու արարողությունը կատարվում է թեյի տնակում, որը գտնվում է այգու մեջ: Այսօր մեր ճաշացանկում է «Ճապոնական ձկան կոտլետները»:
—————————————
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
Ճապոնական ձկան կոտլետներ
Ձկան միսն աղալ, խառնել եգիպտացորենի ալյուրի, ձվի դեղնուցի, բուսայուղի հետ:
Թավայի մեջ բուսայուղ տաքացնել՝ մինչև կարմրելը:
Սառեցնել, կտրատել երկարավուն շերտերով և մատուցել հազարի տերևների հետ:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
———————-
Հաղորդավար՝ Ռոզա Ավագյան
Յուրաքանչյուր շաբաթ ժ. 15:00-ին (կրկնությունները. շաբաթ ժ. 19:00-ին և ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «ՌՈԶ-appetit» հաղորդաշարն է՝ Ռոզա Ավագյանի հետ:
—————————————————
Խոհանոցն ազգային առանձնահատկությունների արտահայտման ևս մեկ միջոց է:
Փորձիր. թող անուշ լինի:
—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով հղումով
—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից