Վաչագան Ադիբեկի Սարգսյան — ՎԱՍ (տեսանյութ)

www.onlineradio.am vachagan-sargsyanԳրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ ՎԱՍ։

Կենսագրություն

Վաչագան Ա. Սարգսյանը ծնվել է 1951 թվականի մայիսի 25-ին, Սևանի շրջանի (Գեղարքունիք) Նորաշեն գյուղում։
1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1978-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ 1978-1980 թթ. սովորել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ՀՄՖ-ի գրաբարի բաժնում։
1979-1995 թթ. աշխատել է «Լույս» հրատարակչությունում որպես խմբագիր, այնուհետև (1985 թ.-ից)՝ գլխավոր խմբագրի տեղակալ։
1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում որպես ավագ լեյտենանտ։
1989-1994 թվականներին աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնում որպես «Ուսում» հրատարակչության պետ։ Զուգահեռ աշխատել է Լեզվի պետական տեսչությունում։ 1994-ից մինչև այսօր ԼՊՏ «Լեզվագետ» ՊՓԲԸ-ի տնօրենն է։ 1994-1999 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։
1994 թվականին հիմնադրել է և մինչև օրս հրատարակում է հայերենին, հայ պատմությանն ու մշակույթին նվիրված «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը։ 1996 թվականից հիմնադրել և Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով վարում էր «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղը։ 2001 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի «Ստերեո ստուդիա» ռադիոկայանով, իսկ 2002 թվականից նաև «Արմենակոբ» հեռուստաընկերության ուղիղ եթերով վարել է «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարը։
2007 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա և չորս թոռ։

Աշխատություններ

Գեղարվեստական

  • Պատկերագիր այբուբեն, Մանկական պատկերազարդ քառատողեր (1998)
  • Օրեր և Սեր։ Բանաստեղծություններ (1999)
  • Անցողիկ հավերժություն (2001)
  • Այս տխրությունը ես չեմ հորինել։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2003)
  • Արարման 9-րդ օրը։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2005)
  • Մենախոսություն երկուսով։ Վիպակ (2008)
  • Օրը՝ ինչպես որ տեսա։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2008)
  • Պատկերագիր այբուբեն։ Մանկական բանաստեղծություններ (2000, 2005, 2008)
  • Երկրաչափություն մանուկների համար (2010, համահեղինակ)
  • Հանելուկներ. պատասխանները՝ նկարներում (չափածո հանելուկներ փոքրերի համար) (2011)
  • Ասույթներ համենայն դեպս (2011)
  • Զվարթ տրամաբանություն (չափածո խնդիրներ երեխաների համար) (2011, համահեղինակ)
  • Երկու հեքիաթ (2011)
  • Ժամանակը աչքերի վրա (2011)
  • Երգող այբուբեն (2012)
  • Բանաստեղծություններ։ Ժողովածու (2013)
  • Արմանք-զարմանք այբբենական ընթերցարան (2013)
  • Ի լուր և ի տես։ Հրապարակախոսական մանրապատումներ, հոդվածներ, երգիծապատումներ (2014)
  • Մեծ գիրք փոքրերի համար։ Մանկական բանաստեղծություններ, պատմվածքներ, զվարճալիքներ։ (պատրաստվում է հրատարակության)

Դասագրքեր

  • Այբբենարան։ Դասագիրք տասնամյա հանրակրթական դպրոցների համար (1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005)
  • Այբբենարան։ Դասագիրք հանրակրթական տասներկուամյա դպրոցների համար (2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012)
  • Հայերենի դասագիրք-1։ Դասագիրք հանրակրթական դպրոցների համար։ Առաջին դասարան (2005, 2006)
  • Մայրենի-1 (2007)
  • Մայրենի-2 (2007, 2010, համահեղինակ)
  • Մայրենի-3 (2008, 2011, համահեղինակ)
  • Մայրենի-4 (2009, 2012, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-1 (1-ին մաս) (2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-1 (2-րդ մաս) (2006, 2009, 2012, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-2 (2007, 2010, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-4 (2009, 2012, համահեղինակ)
  • Տեղեկագիտություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցների համար, 2-րդ դասարան (2011, համահեղինակ)

Գիտահանրամատչելի

  • Հայոց լեզվի դարձվածներ նկարներով։ Դարձվածների հայ-ռուսերեն պատկերազարդ բառարան (1989)
  • Խաղագիրք-1։ Լեզվատրամաբանական հետաքրքրաշարժ, զվարճալի հեղինակային առաջադրանքներ (1996)
  • Խաղագիրք-2։ Լեզվատրամաբանական հետաքրքրաշարժ, զվարճալի հեղինակային առաջադրանքներ, նկարազարդ առածներ, դարձվածներ, խնդուկներ և այլն (1999)
  • Նկարելուկները հայերենում։ Ձեռնարկ։ Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները (2001, համահեղինակ)
  • Հայկական խաչբառ։ Լեզվատրամաբանական խրախճանականներ (2002, համահեղինակ)
  • Իրավական ուղեցույց երիտասարդների համար (2004, վերաշարադրանքի, նկարների մտահղացման, ձևանմուշի հեղինակ)
  • Հայերենը ափի մեջ։ Ստուգաբանությունների, լեզվական նրբությունների ու զարմանալի իրողությունների շտեմարան։ Օտար և հայ մեծերի շուրջ 300 ասույթ հայերենի մասին (2005)
  • Եղծ դոկտորաց։ Գրքում բացահայտվում է գիտական աշխարհի մի կեղծիք (2004)
  • Նկարազարդ դարձվածաբանական բառարան (2013)
  • Կախարդական մասնիկներ. խաղ մեծերի և փոքրերի համար (2015)

Գիտամեթոդական

  • Հայերենի դասագիրք-1։ Մեթոդական ուղեցույց (2006)
  • Մայրենի-1։ Մեթոդական ուղեցույց (2006)
  • Մաթեմատիկա-1։ Մեթոդական ուղեցույց (2006, համահեղինակ)
  • Այբբենարան։ Ուսուցչի ձեռնարկ (2006)
  • Մայրենի-2։ Մեթոդական ձեռնարկ (2007, համահեղինակ)
  • Մայրենի-2 — 4։ Ուսուցչի ձեռնարկ (2007, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-2։ Մեթոդական ուղեցույց (2007, համահեղինակ)
  • Մայրենի-3։ Մեթոդական ձեռնարկ (2008, համահեղինակ)
  • Մայրենի-4։ Մեթոդական ձեռնարկ (2009, համահեղինակ)
  • Մայրենի-3։ Պաստառների լրակազմ (ուղեցույց) (2009, համահեղինակ)
  • Մայրենի-4։ Պաստառների լրակազմ (ուղեցույց) (2009, համահեղինակ)
  • «Խաղ և ուսուցում։ Խաղային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում։ Լեզվատրամաբանական առաջադրանքներ (Մենագրություն)» (2012)

Դիդակտիկ պարագաներ

  • Պատկերագիրք։ Հայերեն տառերի պատկերային յուրօրինակ ներկայացումներ (2007)
  • «Զարմանահրաշ խորանարդիկներ» (2008)
  • Ուսումնական պաստառներ։ Մայրենի լեզու (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ) (2008, 2009, համահեղինակ)
  • Մաշտոցի բանակը (2002) (Տպագրվել է Հալեպում)
  • Հայերեն տառերի պատկերային յուրօրինակ ներկայացումներ օրացույցների տեսքով (1994, 1999, 2001, 2005)
  • «Այբբենարանի» աշխատանքային տետրեր (գրատետրեր 1, 2, 3)
  • «Մայրենի-1», աշխատանքային տետր
  • «Մայրենի-2», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
  • «Մայրենի-3», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
  • «Մայրենի-4», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
  • Գրատետրեր «Ամառային ղողանջներ» (1-4-րդ դասարանների համար)
  • «Խաղագիրք-1 մանուկների համար» (1-ին դասարան)
  • «Խաղագիրք-2 մանուկների համար» (2-րդ դասարան)
  • «Մաթեմատիկա-1», աշխատանքային տետր (1, 2)
  • «Մաթեմատիկա-2», աշխատանքային տետր (1, 2)
  • Տեղեկագիտություն։ աշխատանքային տետր, 2-րդ դասարան (2011, համահեղինակ)

Հեռուստառադիոհաղորդաշարեր

  • «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղ՝ նվիրված հայոց լեզվին, հայ պատմությանն ու մշակույթին։ Հանրային հեռուստատեսության առաջին ալիք (1995-2000)
  • «Զարմանահրաշ հայերեն» հեղինակային հեռուստաշար՝ նվիրված հայոց լեզվին, հայ պատմությանն ու մշակույթին։ Հանրային ռադիո, «Ստերեո-ստուդիա», «Արմենակոբ» հեռուստաընկերություն (2000-2005)

Պարգևներ

  • «Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ և հայերենի զարգացման գործում ունեցած վաստակի համար» 2006 թ. փետրվարի 18-ին պարգևատրվել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։
  • «Մայրենիի անաղարտության պահպանման և զարգացման գործում ունեցած ուշագրավ հրապարակումների համար» պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պատվոգրով։
  • 2014 թ. հուլիսի 4-ին «կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար և Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ» պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով։

Հեղինակը՝ Սարգիս Աբրահամյան

Թողնել պատասխան