Այսօր «Հյուրասրահում» է microwav.fm-ի «Ռադիոն առանց սահմանների» ծրագրի Հայաստանի համակոորդինատոր Մանե Պապյանը:
Ողջույն, Մանե: «Միկրո Վեյվ», «Սորսֆաբրիկ», «SIDA». ի՞նչ անուններ են սրանք, ի՞նչ նախագիծ է սա:
Ողջույն: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ շվեդական հիմնադրամ SIDA-ն որոշեց ծրագիր անել հարավկովկասյան երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ինպես նաև՝ Աբխազիա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս ծրագրի հիմնական մասը ալտերնատիվ լրատվամիջոցներ ստեղծելն էր, որոնք կխոսեն այն մասին, ինչը չի խոսվում սովորական լրատվամիջոցներում: Այսինքն, այն լրատվամիջոցներում, պարբերականներում, որոնք հայտնի են, հովանավորվում են շատերի կողմից: «SIDA-ն» գտավ կազմակերպություն՝ չեխական «Սորսֆաբրիկը», որն էլ իր հերթին որպես միջնորդ հանդիսացավ և գտավ տարբեր կազմակերպություններ, կոնկրետ Հայաստանում «Իմեջինն» է, որի աշխատակիցն եմ ես: Մենք հիմա համակարգում ենք Հայաստանում այդ ինտերնետ-ռադիոհարթակը. տրամադրում ենք ռադիո նրանց, ովքեր ունեն ասելիք և ցանկանում են ռադիո աշխատացնել: Մենք տրամադրում ենք և կայքը, որտեղ կարող են «Էյրթայմ-պրո» ծրագրով իրականացնել ռադիոհեռարձակումը, ինչպես նաև՝ մասնագիտական օգնություն ենք ցուցաբերում:
Որպեսզի ավելի պարզ լինի՝ տրամադրում եք անվճար:
Բնականաբար անվճար, քանի որ նախագծի նպատակն այն է, որ մարդու իրավունքների խնդիրն ի հայտ գա, բացահայտվի, և վեր հանվեն այդ խնդիրները: Մենք նաև ակտիվ մասնակիցներին որոշակի, թեև՝ փոքր, բայց տեխնիկական աջակցություն, նաև՝ ֆինանսական, տրամադրում ենք:
Անդրադառնանք նաև ձեր ռադիոհարթակից հեռարձակվող ռադիոկայանների աշխարհագրությանը:
Արդեն կարող ենք համարձակորեն ասել, որ ունենք 8 ռադիոկայան, ինչը բավականին մեծ թիվ է մեր համար: Ծրագիրն սկսվել է անցած տարի և հիմնականում ռադիոկայանները Երևանից էին: Այս տարի մեզ միացան «Ռադիոալիքը» (Թբիլիսիի հայկական ռադիոկայան) և «Դիլի Ռադիոն» (Դիլիջանում գործող դպրոցականների ռադիոկայան): Հետաքրքրական է, որ ունենք տարբեր կազմակերպություններ. ունենք և անհատներ («Ռադիո Ազալիա», «Ռեքուայըրդ»), և այնպիսիք, որոնք ներկայացնում են Հասարակական կազմակերպություններ («Ակտիվիստ՝ Աշխուժակ» — Փինք Արմենիա ՀԿ, «Ուիմինս վոյս՝ Կանանց ձայն» — Կանանց ռեսուրսների կենտրոն ՀԿ): Ամեն տիպի մարդիկ կարող են ներգրավվել: Պարզապես պետք է ցանկություն, և ջանք ու եռանդ:
Կարծում եմ, մեր ռադիոլսողների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր հետաքրքրված են լրատվության այս միջոցով, և ցանկություն ունեն այս ասպարեզում գործել: Կարող ենք վստահորեն ասել, որ դիմեք «Միկրո Վեյվին» և աջակցությունը տեխնիկապես և մասնագիտորեն կկարողանաք ստեղծել ձեր ռադիոկայանը:
Բնականաբար. «Օնլայն Ռադիոյից» լավ, վառ օրինակ չկա: Դուք ինքներդ պատկերացնում եք, թե սա այն չէ, որ պարզապես ձեռքերդ ծալած նստես և գումար թափվի վերևից: Խնդիրն այն է, որ այն մարդկանց համար է, ովքեր իրոք ուզում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել ոչ միայն իրենց կյանքում, այլև Հայաստանում: Խնդիրը սրանում է, որ շատ չեն այն էնտուզիաստները: Մենք ունեինք նման ռադիոներ, որոնք եկան և ուրախացան, բայց երբ գործը հասավ նրան, որ ֆինանսական աջակցություն չկա, պարզապես փակվեցին ու գնացին, պասիվացան: Բայց կան նաև ակտիվները, ինչը որ մեզ շատ խրախուսում է: Մենք շատ ուրախանում ենք նման ռադիոկայանների առկայությունից: Ինչիպիսն, օրինակ, «Օնլայն Ռադիոն» է:
Այո, «Օնլայն Ռադիոն» նույնպես հեռարձակվում է «Միկրովեյվ» հարթակից: Շնորհակալ ենք ձեզ նման աշխատանքի համար: Տեխնիկական մասնագետները շատ արագ և հստակ լուծումներ են առաջարկում, և կարճ ժամանակահատվածում հարմարեցնում են հարթակը, գործիքները: Սոցիալական ցանցում վերջերս ավելացվեց «Ձայնարկիչ / Player» գործիքը, որը շատ հարմարավետ է: Մանե, կմաղթեմ, որ 2016թ.-ին ավելի շատանան հարթակից օգտվող ռադիոկայանները, և կարողանան իրենց խոսքը հասցնել իրենց լսարանին ձեր օգնությամբ:
Ամբողջ տեխնիկական աջակցությունը գալիս է Չեխիայից, բայց այդ հազարավոր կիլոմետրերի տարածությունը չի զգացվում: Իրոք, որ շատ արագ ստանում ենք հրատապ օգնություն՝ վայրկյանների ընթացքում մեզ պատասխան նամակ է գալիս, որ այդ հարցը լուծվում է:
Մանե, կարծում եմ ձեր հետաքրքիր կոլեկտիվից էլ է դա կախված, որ կարողանում եք այդպիսի արագությամբ և միմյանց օգնելով, նաև մեզ օգնելով, լուծել այդ հարցերը:
Մեր կոլեկտիվը կազմված է 3 հոգուց (Տաթևը՝ համակոորդինատոր, Անահիտը՝ տեխնիկական աջակցող)՝ Հայաստանում, բայց շատ ակտիվ իրար հետ համագործակցում ենք: Հենց համահունչ թիմային աշխատանքը շատ է օգնում, որպեսզի մենք կարողանանք կոորդինացնել 8 ռադիոկայան:
Մանե, անդրադառնանք նաև հետագա ծրագրերին. ի՞նչ եք պատրատսվում անել 2016թ.-ին:
Ծրագիրը նախատեսված է 2-ամյա, այսինքն՝ եկող տարի արդեն մեր փոքր «ձագուկ-ռադիոկայաններին» կուղարկենք արդեն իրական աշխարհ: Հուսով ենք, որ նրանք կկարողանան առանց մեզ գոյատևել, թեև կշարունակվի որոշակի խորհրդատվության և աջակցության ընթացքը: Ծրագիրը եկող տարի կավարտվի:
Հուսանք, որ լավ ուղի կբացվի՝ առանց արգելքների, անխափան եթերով: Ակնկալիքները, ինչ որ 2016թ.-ից կունենան մեր կոլեգաները, նույնպես թող ի կատար ածվեն:
Միանում եմ ասածին: Ասեմ, որ պատրաստվում ենք կազմակերպել ռադիոփառատոն, ինչը Հայաստանում առաջին անգամ է լինելու: Կարելի է ասել՝ տարածաշրջանում էլ է առաջինը լինելու: Հուսով ենք, որ դա ևս կլինի այն կուլմինացիան այս 2-ամյա ծրագրի, որտեղ մեր բոլոր ռադիոկայանները կներկայանան հասարակությանը: Դա կլինի վերջնական փուլը, որտեղ մենք դռները կբացենք հասարակության առջև: Քանի որ մեզ ինտերնետով են լսում, դա կլինի այն հարթակը, որտեղ կներկայանանք նաև օֆլայն (offline) մարդկանց, ժողովրդին, ովքեր հենց տեղում կմիանան և կտեղեկանան:
Քանի՞ երկիր է ներկայացված հարթակում՝ բացի Հայաստանը:
Հենց սկզբում բացվեց Հայաստանում և Վրաստանում (Վրաստանում գործում է 7 ռադիոկայան), այնուհետև՝ Աբխազիայում, շուտով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ադրբեջանը մեզ կմիանա 2016թ.-ի հունվարից՝ իրենց մոտ որոշակի խնդիրներ կային, բայց սպասում ենք իրենց ակտիվ համագործակցությանը: Անվանումն իզուր չէ՝ «Ռադիո առանց սահմանների»: Նպատակն այն է, որ այդ սահմանները որոշակի կերպով քանդվեն, կարողանանք գոնե ինտերնետ ռադիոյի միջոցով այդ սահմանները վերացնել: Հուրախություն կարող եմ նշել, որ արդեն ունենք լավ փորձ Աբխազիայի ռադիոն («A-radio») համագործակցում է մեր «Կանանց ձայն» ռադիոալիքի հետ. փոխանակում են ծրագրեր: Այսինքն, դա ֆանտազիայի ժանրից չի, դա հնարավոր է, շատ հետաքրքիր է: Մենք ունենք տարբեր ոլորտի ռադիոներ: Օրինակ, մեր «Երիտասարդությունը հանուն երիտասարդության» ռադիոալիքը, որը պատրաստ է երիտասարդների մասին իր պատրաստած հաղորդումները փոխանցել մյուս ռադիոկայանների, և հակառակը: «Կանանց ձայնը» հետաքրքրվում է կանանց խնդիրներով և նա կարող է ցանկացած ռադիոկայանից վերցնել և հեռարձակել այդ թեմայով հաղորդումներ: Ամեն մեկը մի սպեցիֆիկ բան ունի, որը շատ հետաքրքրում է մյուսներին: Մենք էլ հնարավորինս օգնում ենք, որպեսզի այդ ամենը տարածվի: Փորձում ենք ստեղծել այդ հարթակը:
Ի՞նչ կավելացնեք:
2015թ.-ը շատ արդյունավետ տարի էր մեր համար, քանի որ հնարավորություն ունեցանք հայկական և վրացական ռադիոկայանների մասնակիցներին հավաքել մի վայրում և նրանք ծանոթացան միմյանց հետ, ինչը բերեց վերոնշյալ համագործակցության՝ ինչին որ մենք ձգտում էինք: Հուսով եմ, որ 2016թ.-ը կբերի մեր ռադիոկայաններին բազմաթիվ լսողներ, կկարողանան բարձրացնել այնպիսի խնդիրներ, որ չի բարձրացվում, և իրոք կարևոր են, որպեսզի Հայաստանում դրա մասին խոսվի: Այն ամենակարևոր բանը լրագրողի և ռադիոկայանի համար հավատարիմ լսողն է, հավատարիմ լսարանը, ինչը մաղթում եմ ձեզ՝ հենց կոնկրետ «Օնլայն Ռադիոյին», և նորանոր հետաքրքիր եթերներ: Շնորհավոր Նոր Տարի:
Շնորհակալություն, Մանե:
Մաղթենք, որ 2016թ.-ը լինի բարեբեր, առատ, խաղաղության և առողջության տարի: Մեր գործընկերներին մաղթենք անխափան եթեր: Սա «Օնլայն Ռադիոյի» 2015թ.-ի վերջին հաղորդումն է. կհանդիպենք արդեն նոր՝ 2016թ.-ին: Մի քիչ հավատ, մի քիչ հույս. և ամեն ինչ լավ կլինի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
——
Այս թողարկումով «Օնլայն Ռադիոն» եզրափակում է 2015թ.-ի իր եթերաշրջանը:
Կհանդիպենք 2016թ.-ին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ * ԱՄԱՆՈՐ * ԵՎ * ՍՈՒՐԲ * ԾՆՈՒՆԴ * 2016
Մեկ մեկնաբանություն
Ետկանչ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»-ը՝ ամենաինֆորմատիվը — "Online Radio (Armenia)"